Սիրիայի Մադայա քաղաքում 30 օրվա ընթացքում սովից ավելի քան 30 մարդ Է մահացել. Reuters
ՄիջազգայինՍիրիայի Մադայա պաշարված քաղաքում վերջին 30 օրվա ընթացքում սովից մահացել Է 32 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը հայտարարել Է, որ Մադայա քաղաքում շուրջ 400 մարդ բժշկական օգնության եւ տարհանման կարիք ունի: «Նրանց կյանքն սպառնալիքի տակ Է հայտնվել հյուծվածության եւ այլ պատճառներով»,-ասել Է նա:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ այն բնակավայրերում եւ շրջաններում, որոնք պաշարված են ինչպես սիրիական բանակի, այնպես Էլ զինյալների կողմից, ապրում Է շուրջ 400 հազար մարդ: Սիրիայի հումանիտար օգնության կարիք ունեցող բնակիչների ընդհանուր թիվը գնահատվում Է 13,5 միլիոն, որից 4,5 միլիոնն ապրում են երկրի դժվարամատչելի շրջաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: