Չինաստանը նավթի առաջին խմբաքանակն Է գնել Է ԱՄՆ-ից. Reuters
ՄիջազգայինՆավթի-գազի Sinopec չինական պետական կորպորացիան նավթահումքի առաջին խմբաքանակն Է ձեռք Է բերել ԱՄՆ-ից՝ արտահանման արգելքի վերացումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
«Ամերիկյան նավթի արտահանումը դրական նորություն Է համաշխարհային շուկայի համար եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերամշակողներին հնարավորություն Է տալիս բազմազանեցնել իրենց պաշարները, եթե այդ նավթը տնտեսապես մրցունակ Է»,-գործակալությանն ասել Է ընկերության մի աղբյուր:
Նա չի բացահայտել գործարքի մանրամասները (նավթի տեսակը, գինը եւ մատակարարին): Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել Է մեկնաբանություններից:
ԱՄՆ-ի Կոնգրեսը դեկտեմբերին հանել Է նավթի արտահանման արգելանքը երկրից, որը գործում Էր 40 տարի՝ 1975 թվականից:
China Petroleum and Chemical Corporation-ը (Sinopec) մեծությամբ երկրորդ Էներգաընկերությունն Է Չինաստանում՝ PetroChina-ից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: