Սոմալիում «Աշ Շաբաբ»-ի զինյալները գրավել են խաղաղապահների բազան
Միջազգային«Աշ Շաբաբ» սոմալիական իսլամիստական խմբավորման զինյալները գրավել են Աֆրիկյան միության խաղաղապահ զորակազմի ուժերի ռազմակայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Քենիայի զինվորականների ներկայացուցիչը, որը գտնվում Էր Սոմալիի հարավում տեղակայված ռազմակայանում, հայտնել Է, որ հարձակումը կատարվել Է վաղ առավոտյան, եւ մարտը տեւել Է մի քանի ժամ:
Առայժմ ստույգ տվյալներ չկան զոհվածների եւ վիրավորների մասին, բայց զինյալներն իրենք արդեն հայտարարել են, որ լիակատար հսկողություն են հաստատել ռազմակայանի նկատմամբ եւ սպանել են շուրջ 60 քենիացի զինծառայողների:
«Այժմ ռազմակայանը զինյալներին ձեռքում Է: Երեւում են այրվող ավտոմեքենաներ եւ բազմաթիվ սպանված զինվորներ: Տեղի գրեթե բոլոր բնակիչները փախել են քաղաքից»,-հայտնել Է ականատեսը:
«Աշ Շաբաբ» արմատական իսլամիստական խմբավորումը, որը սերտ կապեր ունի «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ, հաստատվել Է Սոմալիում:
«Աշ Շաբաբ»-ը զինված պայքար Է մղում երկրի կենտրոնական կառավարության դեմ եւ խոչընդոտում Է ՄԱԿ-ի հումանիտար գործունեությանը: