6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աշխարհի ամենաերկար տիրամիսուի ռեկորդը գերազանցվել է Լոնդոնում Դժվարությունները ժամանակավոր են, իսկ Ռուսաստանը՝ հավերժ. Պուտին Դպրոցի մոտակայքում մարդու ձեռք է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն է Մակրոնի կինը բողոքել է հոռետեսության նոպաներից ՏԵՍԱՆՅՈւԹ․ Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը


«Իրենց խնդիրն ընդամենը իշխանության մնալն է, ու դրանից դուրս նրանց ոչինչ չի հետաքրքրում». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանի, մի շարք իրողություններ ամրագրվեցին:

«Առաջին հերթին ընդգծվեց, որ, անկախ ամեն ինչից, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման, այսպես ասած, առաջին ջութակը Ռուսաստանն է: Երկրորդ՝ ընդունվեց հայտարարություն, ուր նշվեց ՀՀ և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման գործընթացի մասին, որը պետք է լինի կողմերի հայտի հիման վրա և ՌԴ խորհրդատվական մասնակցությամբ: Իհարկե, հասկանալի է, որ կդիմեն ՌԴ-ին: Այսպիսով, ՌԴ-ն նաև ցույց տվեց, որ երկու երկրների միջև սահմաններն ինքն է գծելու: Այսինքն, գործընթացը ոչ թե Մինսկի խմբի ձևաչափով, այլ հենց իր աջակցությամբ է տեղի ունենալու: Ըստ հայկական կողմի, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ կարգավիճակի հստակեցման հարցն է լինելու, քանի որ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ նման հարց չկա: Մինչդեռ սահմանների դեպքում Ադրբեջանը, ուզի թե ոչ, պետք է համաձայնի, որ գործընթացը Ռուսաստանի աջակցությամբ է տեղի ունենալու: Եվ, բնականաբար, ՌԴ-ն այդ կտրվածքով Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների նկատմամբ գերիշխող նշանակություն է ստանում»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ մյուս իրողությունը պետք է արձանագրենք Բրյուսելում սպասվելիք հանդիպման համատեքստում:

«Եվրոպական կողմի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին ԵՄ Արևել յան գործընկերության գագաթաժողովի շրջանակում Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը: Մինչդեռ ՌԴ-ն այս այցից առաջ ցույց տվեց, որ հիմնական՝ սահմանների հարցն ինքն է լուծելու: Իհարկե, մինչ Սոչիում տեղի ունեցած հանդիպումը ՀՀ ԱԺ-ում պայմանավորված կամ ծրագրավորված հակառուսական հիստերիա բարձրացավ: Այն տեղի չէր ունենա, եթե դրան դեմ լիներ վարչապետը: Այնտեղ բոլոր ելույթները հստակեցվում ու կարգավորվում են մեկ մարդու կողմից: Ամեն դեպքում, ռուսական կողմը, շատ լավ հասկանալով մանր ինտրիգներն ու հաշվի չառնելով դրանք, ցույց տվեց, որ գործընթացն իր ձեռքում է: Ցույց տվեց, որ, անկախ նրանից, թե Հայաստանի խորհրդարանում ով ինչ հակառուսական ելույթ կունենա, ՀՀ իշխանությունները նորից ստիպված են ընդունել ՌԴ գերիշխող դիրքը: Մասնավորապես, որ սահմանների գծումն ու Արցախի հարցը հիմնականում Ռուսաստանի ձեռքին են»,- ասաց նա:

Իսկ թե ինչո՞ւ եռակողմ հանդիպմանը շրջանցվեց Արցախի կարգավիճակի հարցը՝ նա շեշտեց. «Սոչիի հանդիպումը, մեծ հաշվով, չէր վերաբերում Արցախի հարցի կարգավորմանը, այնտեղ սահմաններ գծելու հարցն էր: Բացի այդ, Սոչիում մի քիչ դժվար կլիներ Արցախի կարգավիճակի հարցին անդրադառնալը, որովհետև Ադրբեջանը նշում է, որ կարգավիճակի ոչ մի հարց չկա: Եթե բարձրացվեր կարգավիճակի հետ կապված հարցը, Ադրբեջանի նախագահը կարող է և չգար հանդիպմանը: Իսկ եթե չգար, բնականաբար, հանդիպումը տապալվելու էր: Իսկ Սոչիի հանդիպման տապալումը կամ դրա չկայանալը կարող էր կարևորել Բրյուսելի հանդիպումը: Այն հարցերը, որոնք Ադրբեջանի համար ցանկալի չեն, այն է՝ Արցախի կարգավիճակի ու գերիների հարցը, չընդգրկվեցին Սոչիի հանդիպման օրակարգում:Իրականում այդ հանդիպման հիմնական նպատակն էր ցույց տալ, որ Բրյուսելից առաջ կա Սոչի, ու այնտեղ է լուծվելու սահմանների հարցը»:

Իսկ թե ինչու, ամեն դեպքում, Արցախի ու գերիների վերաբերյալ հարցերը դուրս մնացին օրակարգից, ու արդյոք հնարավո՞ր չէր դիվանագիտական աշխատանքի պարագայում այլ պատկեր տեսնել, Արմեն Բադալ յանը նկատեց. «Հայաստանի իշխանությունները առհասարակ ոչինչ չեն կարող անել ու չեն անելու: Արդեն անիմաստ է անգամ քննարկել, որ այս կամ այն ուղղության մեջ իշխանությունը թերացել է, ու հետևանքները բխում են հենց այդ թերացումներից: Իշխանություններն ընդամենը մնում են իշխանության, որովհետև գիտեն, որ իշխանափոխությունից հետո կարող են կալանավորվել: Սա է պատճառը, որ ամեն ինչ անում են իշխանության մնալու համար: Նրանք այլևս ո՛չ դիվանագիտական, ո՛չ էլ այլ ուղղություններում անհրաժեշտ որևէ քայլ ի վիճակի չեն անել: Մենք բազմիցս ենք նշել այն մասին, որ անհրաժեշտ է մատնանշել, թե Հայաստանն այս փոփոխվող աշխարհում ինչ կարգավիճակ է ունենալու, որ միությունների մեջ է լինելու, որտեղ ինչ քաղաքական կշիռ է ունենալու և այլն: Բայց նշվածի համար ռազմավարական մտածելակերպ պետք է ունենալ, ինչից այս իշխանությունները զուրկ են: Իրենց խնդիրը լավ աշխատելը չէ, իրենց խնդիրն ընդամենը իշխանության մնալն է, ու դրանից դուրս նրանց ոչինչ չի հետաքրքրում: Այս պարագայում Արցախի հարցում ինչ դեմ կտա այս կողմը՝ կստորագրի, ինչ դեմ կտան Բրյուսելում, կասեն ստորագրի, կստորագրի: Եթե կասեն՝ երաշխավորում ենք մնալ իշխանության, ստորագրի, էլի կստորագրի»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև եռակողմ հանդիպմանը ՌԴ նախագահի կողմից տրանսպորտային միջանցք արտահայտությանը: Զուգահեռ անդրադառնալով նաև ՀՀ իշխանությունների՝ մինչ այդ արված պնդումներին, թե դեմ են միջանցքի գաղափարին, իսկ 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը Սյունիքով միջանցքի տրամադրում չի ենթադրում, նա շեշտեց, որ իրականում չպետք է զարմանալ նշվածներից. «Իրականում և մեծ հաշվով փակագծերը բացվել են դեռ նոյեմբերի 9-ին ու այդպես էլ չեն փակվել: Իսկ դա նշանակում է, որ տվյալ պահին Ռուսաստանը ինչ հարմար գտնի, այն էլ կիրականացնի: Իսկ Հայաստանի դե յուրե իշխանությունների արտահայտությունների, հայտարարությունների ու պահանջների նկատմամբ ընդհանրապես ոչ մի վերաբերմունք չպետք է դրսևորել, որովհետև ասում են մի բան, բայց կես ժամ հետո լրիվ հակառակն են իրականացնում, ինչը վերջին երեք տարվա ընթացքում իրականացվող քաղաքականություն է:

Օրինակ՝ ընդդիմություն եղած ժամանակ հայտարարում էին քաղաքական գործիչներին դեսպաններ նշանակելու անթույլատրելիության մասին, բայց հիմա Փաշինյանն իր կուսակիցներին կարևորագույն երկրներում դեսպան է նշանակում, որոնք այդ աշխատանքից ոչինչ չեն հասկանում: Ամեն դեպքում, լուրջ պետք չէ վերաբերվել նաև միջանցքին դեմ լինելու հայտարարություններին ու մտածել, թե հիմա ուղղակի ինչ-որ զիջումների է գնում: Հայաստանի իշխանությունները, մեծ հաշվով, այլևս սուբյեկտ չեն, նրանք օբյեկտ են: Ինչ կասի ՌԴ-ն, դա էլ կլինի այդ պահին: Կգա մի պահ, որ կարևոր կլինի ԱՄՆ-ն, ուրեմն ինչ կասի ԱՄՆ-ը, դա էլ կլինի: Իսկ այս իշխանությունները կարող են թե՛ երեք տարի, թե՛ երեք րոպե առաջ արված հայտարարությունների հակառակ գործողություններն անել»:

Իսկ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը, ըստ քաղտեխնոլոգի, նման պայմաններում երբեք չի կարող ձեռնտու լինել մեզ համար. «Ձեռնտու չի լինելու ոչ մի դեպքում, որովհետև ունենք պարտված իշխանություն, որը պարտվել է որոշակի կասկածներով լի հանգամանքներում: Սա նշանակում է, որ քանի դեռ այս իշխանություններն են, մեզ համար ձեռնտու ոչինչ չի լինելու: Բացի այդ, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն արդեն սկսվել է, որոշ տեղերում՝ արդեն ավարտվել: Մի շարք ճանապարհների ադրբեջանցիներն արդեն մաքսակետեր, անցակետեր են դրել, մաքսատուրք են հավաքում: Իսկ գործընթացն, իհարկե, ի վնաս մեզ է, և ի վնաս մեզ է լինելու, քանի դեռ իշխանությունը չի փոխվել»:

Նրա խոսքով, դժվար է խոսել նաև Բրյուսելում կայանալիք հանդիպման սպասելիքներից, քանի որ երկրի դե յուրե ղեկավարն անկանխատեսելի է. «Ինչպես նշեցի, նա կարող է հինգ րոպե առաջ մի բան ասել, հինգ րոպե հետո անել հակառակը: Իսկ առհասարակ, երբ, այսպես ասած, ռազմավարության հիմքում միայն իշխանության մնալն է, ընդունակ ես ամեն տեսակի փաստաթուղթ ստորագրել: Արտաքին դաշտում խոստումներ են տրվել, ու ամեն մեկը պահանջում է կատարել իրեն տրված խոստումը: Բայց խոստումները կատարել, կարծես թե, այդքան էլ չի ստացվում, որովհետև շատ դեպքերում իշխանություն պահելու համար տրված խոստումները ևս 180 աստիճանով միմյանցից տարբեր ու հակադիր են եղել: Հիմա ստացվում է, որ չի կարողանում կատարել այդ խոստումները, դրա համար մեկ էլ տեսնում ենք, որ մի օր սորոսականներն են սկսում խիստ քննադատության ենթարկել վարչապետին, հետո մեկ այլ թև է նույնն անում: Հետո էլ սահմանին են շատ ուժեղ սկսում կրակել, ինչի հետևանքով կրկին զոհեր ու գերիներ ենք ունենում: Մեծ հաշվով՝ չկատարված խոստումների հետևանքներն ենք տեսնում: Պետության դե ֆակտո չգոյության հետ ենք բախվել այսօր, որի պայմաններում շարունակում են դե ֆակտո կազմալուծված մնալ պետական կառավարման շատ ինստիտուտներ, տնտեսական ոչ մի զարգացում չկա: Հայաստանը, որպես պետություն, Հարավայի Կովկասի Սոմալին է դարձել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տուրիզմը չի կարող զարգանալ, եթե չունես նորմալ հյուրանոցներ և օդանավակայանդ խայտառակ վիճակում է. Ռոբերտ ՔոչարյանԻմ նախագահության տարիներին տնտեսական զարգացման տեմպերով Հայաստանն աշխարհում առաջին հնգյակի մեջ էր և նույնիսկ որակվել էր «Կովկասյան վագր»․ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր ղեկավարման տարիներին իրագործված տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերին Մարդկանց հարկելիս՝ պետությունը պետք է ճիշտ գնահատի իր միջին վիճակագրական քաղաքացու կարողությունները․ Ռոբերտ ՔոչարյանՍոցիոլոգիական հարցում. Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները Հայաստանում«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը բխում է Ադրբեջանի շահերից․ Արեգ ՍավգուլյանԼուռ քայլերով՝ այնտեղ, որտեղ խաղաղությունը դեռ չի հասել, մենք՝ հետախույզներս, չունենք խաղաղ օր․ Արշակ ԿարապետյանԹուրքիան մեզ պարտք է, և այդ պարտքը արձանագրված է միջազգային փաստաթղթերում․ Հրայր ԿամենդատյանՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք Չալաբյան5 հարց՝ հաջորդ Վարչապետին․ Ուժեղ Հայաստան2025–ին բանակում մահացել է 35 զինծառայող. 2024–ի համեմատ նվազել է 9 տոկոսով. ՀՔԱՎԳագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել ՄելքումյանՈ՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմացTesla-ն Դիլիջանի ոլորանում հարվածել է հողաթմբին և հայտնվել ձորում՝ բախվելով ծառինՀՖՖ-ն որոշել է տուգանել «Արարատ-Արﬔնիա ՖԱ»-ին և «Նոա ՖԱ»-ին«Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունըՊետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի ՍարգսյանՌուսաստանը մուտքի արգելքներ է սահմանել ԵՄ-ի դեմԿարճատև տեսակցության ընթացքում կանխվել է քաղաքացու կողմից թմրամիջոցի փոխանցման փորձը6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱշխարհի ամենաերկար տիրամիսուի ռեկորդը գերազանցվել է Լոնդոնում Հայաստանում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ և չեն լինելու քաղաքական հետապնդումներ. Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Դժվարությունները ժամանակավոր են, իսկ Ռուսաստանը՝ հավերժ. Պուտին Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըԴպրոցի մոտակայքում մարդու ձեռք է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Ֆրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա «ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա ԿոստանյանՊետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. ԾառուկյանՌիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբԳագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա ԿոստանյանՈչ թե պետք է սպիտակ ձիու վրա նստած ասպետին սպասենք, այլ այս ՔաջՆազարին ճանապարհենք. Ավետիք Չալաբյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր «Ռեալի» և Վինիսիուսի միջև պայմանագրի երկարաձգման նախադրյալներ չկանՀռոմի պապը Չեռնոբիլի աղետի 40-րդ տարելիցին կոչ է արել պատասխանատվությամբ վերաբերվել ատոմինՍնվեք և նվազեցրեք այտուցը. սննդաբանը անվանել է ավելորդ ջուրը հեռացնելու անվտանգ մթերքներԹրամփը պատմել է Պուտինի և Զելենսկու հետ ունեցած «լավ զրույցների» մասին
Ամենադիտված