Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Բուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով


Մոլի ծխո՞ղ եք, մեծ է հավանականությունը, որ մի օր կդիմեք օնկոուրոլոգի

Հասարակություն

ՀՀ ԱՆ Վ․Ա Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նորագոյացությունների բուժման առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում։Ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգ, ուրոլոգ եվ անդրոլոգ  Ազատ Հայկազի Չախոյանը  զբաղվում է միզասեռական համակարգի չարորակ եվ բարորակ գոյացությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժմամբ, նաև  միզասեռական համակարգի ոչ օնկոլոգիական հիվանդությունների ու սեռավարակների բուժմամբ, տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վերականգնմամբ  եվ պահպանմամբ:

Բժիշկն ունի էնդոսկոպիկ, լապարասկոպիկ եվ  բաց վիրահատությունների իրականացման բավական մեծ փորձ: Նա իր պրակտիկայում հաջողությամբ ներդնում է քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները՝ ապահովելով արդյունավետ բուժում և երկարատև արդյունք: Եվրոպական եվ ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիաների ակտիվ անդամ է, հետեվում է նորություններին ու դրանք ներդնում իր պրակտիկայում:  Բժիշկ Չախոյանի հետ Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը զրուցել է տղամարդկանց շրջանում ամենաշատ տարածում ունեցող քաղցկեղի տեսակների մասին:

-Ուռուցքային որ հիվանդություններն են առավել տարածված տղամարդկանց շրջանում:

Առավել հաճախ միզասեռական համակարգի օրգաններից ուռուցքային նորագոյացությունները առաջանում են շագանակագեղձում և միզապարկում: Համաշխարհային վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում առավել հաճախ հանդիպում է շագանակագեղձի քաղցկեղը։ Բայց Հայաստանի վիճակագրությունը հակասում է համաշխարհային տվյալներին․ մեր երկրում ավելի տարածված է միզապարկի քաղցկեղը: Ապացուցված է՝ ծխելը  մեծապես նպաստում է միզապարկի քաղցկեղի առաջացմանը: Բանն այն է, որ տարիքի հետ տղամարդու շագանակագեղձը անխուսափելիորեն մեծանում է և արդեն 45-50 տարեկանից կարող է խանգարել միզարձակությանը, որ միզապարկն ամբողջությամբ դատարկվի: Ծխախոտում առկա ուռուցքածին նյութերը ծխի հետ անցնում են արյան հուն այնուհետև երիկամներում ֆիլտրացիայի են ենթարկվում և մեզի միջով անցնում միզապարկ։ Մնացորդային մեզ ունեցող պացիենտների մոտ, այդ ուռուցքածին նյութերը շարունակաբար բացասաբար ազդում են միզապարկի պատերի վրա: Ու քանի որ տղամարդը տարիքով է և իմունային համակարգը տուժված է, այդ նյութերն անում են իրենց չար գործը:

Վատն այն է, որ միզապարկում գտնվող փոքր չափսերի ուռուցքային գոյացությունները որևէ գանգատ չեն առաջացնում: Չափսերի մեծացման դեպքում գոյացությունը կարող է վնասվել, որի դեպքում կառաջանա արյունամիզություն, որը որպես կանոն կրում է անցողիկ բնույթ: Արյունամիզության վերանալուց հետո պացիենտները այդ երևույթը վերագրում են՝ մրսածությանը, ակտիվ շարժմանը կամ այլ ինչ որ պատճառի և ուշադրություն չեն դարձնում:  Սակայն շատ կարևոր է այս գանգատին շատ լուրջ վերաբերվելը:

-Ինչպե՞ս եք պարզում միզապարկի քաղցկեղի զարգացումը որ փուլում է գտնվում:

Միզապարկի քաղցկեղի զարգացման փուլը որոշելու համար  պացիենտներին անպայման համակարգչային կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան  է  նշանակվում: Այս հետազոտությունները  կարևոր ինֆորմացիա են հաղորդում քաղցկեղի տարածվածության մասին, հիմք դառնում բուժման ճիշտ մարտավարության որոշման համար։ Բոլոր հետազոտությունները Ֆանարջյան Ուռուցքաբանության կենտրոնում կատարվում են տեղում, պացիենտները ստիպված չեն լինում այլ ախտորոշիչ կենտրոն գնալ։ Հետազոտությունների հիման վրա որոշվում է բուժման ռազմավարությունը:

-Ինչ բուժում եք կիրառում միզապարկի քաղցկեղի դեպքում:

Երբ անհրաժեշտ է վիրահատական միջամտություն, մենք դա կատարում ենք մինիմալ ինվազիվ եղանակով: Բարակ էնդոսկոպի օգնությամբ միզելու անցքով՝ միզուկով անցկացվում է գործիքը միզապարկ և հեռացվում չարորակ գոյացությունը առանց որևէ կտրվածքի: Վիրահատությունը  հիմնականում կատարվում է ողնուղեղային անզգայացման պայմաններում: Սա մինիմալ ինվազիվ և արդյունավետ վիրահատական միջոց է, որը թույլ է տալիս բուժել հիվանդին՝պահպանելով միզապարկն ու նրա ֆունկցիան։ 

Հայաստանում միայն Ֆանարջյան կլինիկայում է կատարվում միզապարկի տրանսուրետրալ մասնահատում՝ ֆլուորեսցենտային ֆոտոդինամիկ հսկողությամբ:

-Իսկ ինչ գործոնների առկայությամբ է պայմանավորված շագանակագեղձի քաղցկեղը:

Ամբողջ աշխարհում շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ թոքերի քաղցկեղից հետո ամենահաճախ ախտորոշվող քաղցկեղի տեսակն է։ Թե՞ որոնք են այս քաղցկեղի առաջացման էկզոգեն և էնդոգեն գործոնները, անհնար է նշել, հետևաբար կոնկրետ կանխարգելիչ մեթոդներ նույնպես ժամանակակից օնկոուրոլոգիան չի տալիս։ Ապացուցված է կապը շագանակագեղձի քաղցկեղի և պացիենտների տարիքի միջև, տարիքի մեծանալու հետ նաև մեծանում է քաղցկեղի առաջացման ռիսկը: Շագանակագեղձի քաղցկեղը ունի ժառանգական նածատրմադրվածություն։ 50 տարեկանից սկսած պետք է անցնել պրոֆիլակտիկ հետազոտություններ, հանձնել PSA թեստ , որպեսզի շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվի վաղ փուլերում։

Ինչ գանգատներ են լինում շագանակագեղձի նորագոյացությունների դեպքում։

Շագանակագեղձի քաղցկեղը որևէ գանգատ չի առաջացնում, երբ գտնվում է վաղ փուլերում, այդ ժամանակ ուռուցքը լինում է փոքր չափսերի։ Գոյացության մեծացման հետ առաջանում են տարբեր գանգատներ՝ հաճախամիզության, դժվարամիզության, ցավ միզելու ժամանակ, միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացում, միզակապություն: Ուռուցքի տարածման (մետաստազներ) դեպքում կարող են առաջանալ ոսկրային ցավեր, քանի որ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում մետաստազները հիմնականում ոսկրերում են առաջանում։

-Ինչպես է ախտորոշվում շագանակագեղձի քաղցկեղը՝

 Պացիենտներին կատարվում է PSA թեստի որոշում, մատնային հետազոտությամբ շոշափվում է շագանակագեղձը և շեղումների դեպքում ցուցում դրվում բիոպսիա կատարելու։ Տեղային անզգայացման պայմաններում իրականացվում է շագանակագեղձի տրանս-ռեկտալ բիոպսիա և վերցրված կտորները ուղարկվում են հյուսվածքաբանական քննության, որի արդյունքում որոշվում է քաղցկեղի ագրեսիվության աստիճանը ըստ Գլիսոնի սանդղակի:

Բազմապրոֆիլ մասնագիտական <Ֆանարջյան Ուռուցքաբանության> կենտրոնը վերազինված է անհրաժեշտ հետազոտական ժամանակակից բազայով, շուտով կենտրոնը կունենա նաև նոր ՄՌՏ սարք, ինչը զգալիորեն կբարձրացնի հետազոտությունների որակը։

-Որ դեպքերում է կատարվում վիրահատական բուժում։

Երբ շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլերում և ուռուցքը սահմանափակված է լինում շագանակագեղձում, այդ դեպքերում կատարվում է վիրահատական բուժումը, որի դեպքում հեռացվում է շագանակագեղձը և սերմնաբշտերը ամբողջությամբ։

-Որ դեպքերում է կատարվում հորմոնալ բուժում:

Շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ   հորմոնալ բուժումը կիրառվում է այն դեպքում, երբ քաղցկեղը ագրեսիվ բնույթ ունի և առկա է տեղային տարածում կամ մետաստատիկ ախտահարում: Շագանակագեղձի քաղցկեղը հորմոն-կախյալ ուռուցք է, այն սնվում է ամորձիներում արտադրվող արական սեռական հորմոններով: Հորմոնային բուժումն ագրեսիվ քաղցկեղի դեպքում հաճախ լինում է լավագույն լուծումը: Կա հորմոնային բուժման երկու տերբերակ. դեղորքային և վիրահատական՝ ամորձիների հեռացում:

Շագանակագեղձի քաղցկեղի տեղային տարածված դեպքերում կիրառվում է ճառագայթային բուժում, իսկ մետաստազավորման դեպքում հորմոնալ բուժման հետ մեկտեղ կատարվում է քիմիաթերապևտիկ բուժում։

 

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական

Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՈւղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՇիշը կոտրելուց հետո վախենալով պատժից՝ աղջիկը տնից հեռացել է ու 22 տարի չի վերադարձել այնտեղՊՆ-ն հայտարարություն է տարածելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՈւկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդինԲուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա ՍողոմոնյանՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան
Ամենադիտված