Անահիտ Ավանեսյանը վատ նորություն հայտնեց
Ուշադրության կենտրոնում«Օմիկրոնի» մուտացման աստիճանը մեծ է, վարակը 50 մուտացիա է կրում, որից 30 վերաբերում է սպայկային սպիտակուցին։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նշում է, որ սահմանափակումներ կկիրառվեն աֆրիկյան երկրներից ժամանող քաղաքացիների համար․ «Հետևելով ԱՀԿ-ի հաղորդագրություններին՝ նախատեսում ենք որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար, մինչև օրվա վերջ կունենանք հստակ սահմանափակումների նոր կազմը»:
Նշված երկրների քաղաքացիների մուտքը ՀՀ ժամանակավոր կարգելվի․
Հարավաֆրիկյան Հանրապետություն,
Բոթսվանայի Հանրապետություն,
Լեսոթոյի Թագավորություն,
Նամիբիայի Հանրապետություն,
Մոզամբիկի Հանրապետություն,
Մադագասկար,
Տանզանիայի Հանրապետություն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռ չունի հաստատված տեղեկություն, որ «օմիկրոն» շտամով վարակվելիս հիվանդությունը զարգանում է ավելի ծանր ձևով, քան կորոնավիրուսի այլ տարբերակների դեպքում։ Այս մասին ասվում է ԱՀԿ-ի կողմից կիրակի օրը հրապարակված հաղորդագրությունում․ «Նախնական տվյալները ցույց են տալիս, որ Հարավային Աֆրիկայում հոսպիտալացման ավելի բարձր մակարդակ կա, բայց դա կորող է պայմանավորված լինել վարակվածների թվի ավելացմամբ, և ոչ թե բուն «օմիկրոնով» վարակվելու հետևանքով»։
Ավելին՝ այստեղ