Դեկտեմբերին կլինի 9 ոչ աշխատանքային օր
Ուշադրության կենտրոնումArmDaily.am-ը ներկայացնում է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ դեկտեմբեր ամսում սպասվող տոնական և հիշատակի օրերը։
Այսպիսով դեկտեմբերն ունի 31 օրացուցային օր, որից 22-ն աշխատանքային է, 9-ը՝ ոչ աշխատանքային, 2-ը՝ նախատոնական: Կա 3 տոնական օր:
Դեկտեմբերի 7-ին երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր, իսկ Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր` նշվում է դեկտեմբերի 9-ին: Այս օրերը աշխատանքային են:
Ոչ աշխատանքային է դեկտեմբերի 31-ը՝ կապված Ամանորի և Ծննդյան տոների հետ: Դեկտեմբերի 31-ին նախորդող օրը՝ դեկտեմբերի 30-ը, համարվում է նախատոնական օր, իսկ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: