Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Վենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի


Մի արժեզրկեք «հերոս» բառը

Blog

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Ամեն անգամ, երբ խոսք է գնում դիրքապահ տղաներից, կամ էլ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներից, սկսվում է մեկնաբանությունների տարափ, որտեղ ամենահաճախ հանդիպող բառը «հերոս»-ն է։ Դիրքապահ զինվոր է՝ հերոս է, դիրքապահ զինվորի ծնող է՝ հերոս է, սահմանամերձ գյուղի բնակիչ է՝ հերոս է․․․

Ժողովուրդ, պաթոսը երբեմն վատ բան չէ, բայց երբ պաթոսը դառնում է համապարփակ, դա արդեն վտանգավոր է, որովհետև հատկապես այս կոնտեքստում, այն արագ վերաճում է ինքնախաբեության ու «հերոս» բառի արժեզրկման։

Զուտ նրա համար, որ տղան գնում է բանակ ու հայտնվում է դիրքապահ զորմասում և սկսում է դիրքապահ ծառայություն իրականացնել, նա դեռ հերոս չի դառնում։ Պարտադիր զինվորական ծառայությունը հենց դրա համար էլ կոչվում է պարտադիր, որ օրենքով սահմանված է, որ չափահաս ու համապատասխան առողջական խնդիրներ, կամ էլ այլ սահմանված չափորոշիչներ չունեցող տղամարդը պետք է ծառայի բանակում ու օրենքի պահանջը կատարելու ու հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքդ հանձնելու մեջ դեռ հերոսություն չկա։ Դա նորմալ է։

Զուտ նրա համար, որ ծնողները դաստիարակում են այնպիսի որդի, որը սաչոկ ու դասալիք չի դառնում ու պատվով հանձնում է իր պարտքը, ծնողը դեռ հերոս չի դառնում, այլ նորմալ ու խելացի ծնող, ովքեր նորմալ որդի են դաստիարակել։ Սա էլ հերոսություն չէ, որպես էդպիսին։ Եթե ծնողը չի ուզում բանակ ճամփել իր որդուն՝ չունենալով դրա ոչ մի լեգիտիմ պատճառ, ապա նա կարող է ստիպված լինել նրան բանտ ճամփել, որովհետև դասալքությունը ու ծառայությունից խուսափելը ոչ թե այլընտրանք են, այլ քրեորեն պատժելի արարքներ։

Զուտ նրա համար, որ մարդը ծնվել է ոչ թե Երևանում, Փարիզում, Մոսկվայում, Հրազդանում, կամ էլ Դսեղ գյուղում, այլ սահմանամերձ բնակավայրում, նա դեռ հերոս չէ։ Հերոս չէ նաև այն դեպքում, եթե չի տեղափոխվել այլ բնակավայր (ոչ էլ դավաճան, կամ դասալիք է)։ Պարզապես այդպես է ստացվել ու միշտ էլ լինելու են մարդիկ, ովքեր ծնվելու ու ապրելու են սահմանամերձ բնակավայրերում։ Անգամ եթե բոլորը գան Երևան, էլի մնալու են սահմանամերձ բնակավայրի բնակիչ, որովհետև ըստ էության Երևանն էլ է սահմանամերձ (նախիջևանից կարող են հրետանային միջոցներով էլ հարվածել)։

Բերեք հստակ տարանջատենք լավը՝ վատից, նորմալն ու բնականոնը՝ հերոսությունից։ Հերոսական էր ասենք Արմեն Հովհաննիսյանի արարքը, ով անգամ վիարվորված շարունակելով մարտը՝ կյանքի գնով վայրկյաններ էր շահել ընկերների համար, իսկ հետո նրա մարմնից տարբեր ժամանակամիջոցների մխրճված 12 գնդակ էին հանել։ Հերոսական էր հատուկ նշանակային սպայի արարքը, ով հրամայել էր իր զինվորներին նահանջել, իսկ ինքը մենակով շարունակել էր մարտը՝ գրոհող հակառակորդի դեմ ու կյանքի գնով շահել բավական ժամանակ՝ որպեսզի իր զինվորները հասցնեն նահանջել։ Հերոսական էր մեր մյուս զինծառայողի արարքը, ով փորձելով կրակի գոտուց հանել վիրավոր ընկերոջը՝ կորցրել էր ձեռքը։ Հերոս է Նորայր Քամալյանը, ով անզեն ձեռնամարտի էր բռնվել ու անգամ մի քանի վիրավորումից հետո չէր հանձնվել ադրբեջանցի դիվերսանտներին՝ թույլ չտալով, որ իրեն գերեվարեն ու կոտրել էր նրանցից մեկի ոտքը։ Թվարկածներս արդեն նորմայի մեջ չեն տեղավորվում, այլ շատ ավելին են, որովհետև ենթադրում են անձնազոհության տարր ու հուժկու կամք։

Եկեք իրերը կոչենք իրենց անունով ու սիրենք ոչ թե մեզ ու մեր հարազատներին բանակում, այլ բանակը մեզանում։ Մենք իրոք ունենք հերոսական բանակ, բայց դա չի նշանակում, որ ամեն առանձին վերցված զինծառայող հերոս է արդեն իսկ նրա համար, որ այնտեղ է։ Հասկանանք սա, որ հետո չբախվենք այն խնդրին, երբ «հերոս»-ը ոչ մի լուրջ իմաստային արժեք չունի։

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասինՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղելԱռաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանաԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Ամենադիտված