ՄՅՈՒ-ն փոխհատուցում չի վճարի Ռանգնիկի՝ Լոկոմոտիվից հեռանալու համար
ՍպորտՄոսկվայի «Լոկոմոտիվի» սպորտի և զարգացման բաժնի ղեկավար Ռալֆ Ռանգնիկն անվճար կլքի ակումբը, հայտնում է Чемпионат-ի լրագրող Անդրեյ Պանկովը։
Բանն այն է, որ գերմանացին անհատապես պայմանագիր չի կնքել «երկաթուղայինների» հետ, ուստի նա պարտավոր չէ փոխհատուցում վճարել իր հեռանալու համար։
63-ամյա մասնագետն աշխատում է «Լոկոմոտիվում»՝ ակումբի հետ իր խորհրդատվական ընկերության համագործակցության շրջանակում, որը կշարունակի խորհրդատվական ծառայություններ մատուցել ռուսական ակումբին նաև հետագայում։
Հիշեցնենք, որ, ըստ միջազգային մամուլի, Ռանգնիկը պետք է գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»: