ԱՄՀ-ն վատացրել Է 2016 թվականին Ռուսաստանի տնտեսության անկման կանխատեսումը
ՄիջազգայինԱրժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ընթացիկ տարում Ռուսաստանի տնտեսության անկման կանխատեսումը 0,6 տոկոսից հասցրել Է 1 տոկոսի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հունվարի 15-ին հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աղբյուրներ: Հիմնադրամի նորացված կանխատեսումային-վերլուծական զեկույցը պաշտոնապես հունվարի 20-ին կներկայացվի Լոնդոնում:
ԱՄՀ-ի հաշվարկների համաձայն՝ 2017 թվականին Ռուսաստանի համախառն արդյունքը կկրճատվի 1 տոկոսով: Նախորդ կանխատեսման մեջ, որը հրապարակվել Էր անցած աշնանը, տնտեսության անկումը 2015 թվականին ենթադրվում Էր 3,8 տոկոսի մակարդակին: Փաստորեն այն կազմել Է մինուս 3,7 տոկոս:
Հունվարի 7-ին նոր կանխատեսումներ Էր հրապարակել Համաշխարհային բանկը: Ռուսաստանի վերաբերյալ նրա սպասումներն ավելի լավատեսական են, քան ԱՄՀ-ինը. ընթացիկ տարում Ռուսաստանի տնտեսությունը կկրճատվի 0,7 տոկոսով, սակայն այնուհետեւ տնտեսական անկումը կփոխարինվի ՀՆԱ-ի 1,3 տոկոս վերելքով: