Չինաստանը կպաշտպանի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի գործողությունների
ՄիջազգայինՉինաստանը պաշտպանում Է ՄԱԿ-ի Անվտանգությման խորհրդի արձագանքը ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 15-ին Պեկինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը:
«Չինաստանը պաշտպանում Է ի պատասխան ԿԺԴՀ-ի անցկացրած միջուկային փորձարկումների ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արձագանքը: Համապատասխան բանաձեւերը պետք Է նպատակամղվեն Կորեական թերակղզու միջուկազերծմանը, միջուկային զենքի տարածումը կանխելուն եւ Հյուսիսարեւելյան Ասիայում խաղաղության ու կայունության պահպանմանը»,-ասել Է Հուն Լեյը՝ պատասխանելով այն հարցին, թե կպաշտպանի արդյոք Չինաստանը ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցները:
Հունվարի 6-ին Հյուսիսային Կորեան հայտարարել Է ջրածնային ռումբի հաջող փորձարկում անցկացնելու մասին: Փորձագետները կասկածներ են հայտնում առ այն, որ փորձարկվել Է ջերմամիջուկային զենք, բայց համակարծիք են, որ ԿԺԴՀ-ն չորրորդ միջուկային փորձարկումն Է իրականացրել: Ճապոնիան եւ Հարավային Կորեան պնդում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը: Դրա համար նրանց անհրաժեշտ Է ապահովել Ռուսաստանի եւ Չինաստանի աջակցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: