Ալերը Չեմպիոնների Լիգայի ռեկորդ է սահմանել
ՍպորտՆոյեմբերի 24-ին «Այաքսը» Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում արտագնա հաղթանակ տարավ «Բեշիքթաշի» նկատմամբ (2:1):
Հանդիպման գլխավոր հերոսը «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալերն էր, ով դարձավ դուբլի հեղինակ։ Ֆրանսիացու համար այս գոլերը 8-րդն էին և 9-րդը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։
Ըստ Squawka-ի՝ Ալերը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով առնվազն 9 գոլ է խփել ՉԼ-ում իր առաջին հինգ խաղերում:
Նախորդ ռեկորդակիրը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն էր՝ 2019/20 մրցաշրջանում «Զալցբուրգի» կազմում անցկացրած 5 խաղում 8 գոլով։