Փեսացուի հուզիչ խոսքն իր հարսնացուի դստերը
LifeԿնոջ սիրտը նվաճելը միշտ չէ, որ հեշտ է, իսկ նրա երեխայի սիրուն արժանանալը բարդ խնդիր է, որը ամեն տղամարդ ի զորու չէ հաղթահարել: Այս պատմության հերոսին դա, անկասկած, հաջողվել է:
27-ամյա ավտոարշավորդ Բրայան Սքոթն ու 24-ամյա մոդել Ուիթնի Քեյը 1 տարի հանդիպելուց հետո որոշեցին ամուսնանալ:

Ուիթնին արդեն փոքրիկ դուստր ուներ՝ Բրիլին, ում Բրայանը սիրեց ամբողջ հոգով:

Ամուսնական երդումներից հետո Բրայանը շրջվեց Ուիթնիի դստեր կողմը ու ասաց. «Բրիլ, կարո՞ղ եմ ես քեզ ինչ-որ բան ասել»:

«Ես խոստանում եմ, որ միշտ ամուր կպահեմ քո ձեռքը ու քեզ հետ կցատկեմ աստիճաններով այնպես, որ քեզ հարմար լինի». ասաց նա:

«Ես երդվում եմ, որ քեզ գիշերները հեքիաթներ կկարդամ ու միշտ քեզ կպառկեցնեմ քնելու»:

«Երդվում եմ, որ ցույց կտամ քեզ, թե ինչպես տղամարդը պետք է հոգ տանի կնոջ մասին՝ իմ ու քո մայրիկի հարաբերությունների օրինակով»:

«Ավելին, ես երդվում եմ, որ կպաշտպանեմ քեզ, հոգ կտանեմ քո մասին ու հավերժ կսիրեմ»:

«Սրահում բոլորի աչքերն արցունքով էին լցվել: Նա Բրիլին իր կյանքից շատ է սիրում, ու դա հրաշալի է, որ ներկաներից յուրաքանչյուրը կարող էր վկա դառնալ Բրիլի հանդեպ սիրուն». ասել է Ուիթնին:

«Երջանկություն է, որ մենք Բրիլի հետ հանդիպեցինք Բրայանին». ասում է Ուիթնին:
