Պայթյուն՝ հրթիռաշինական գործարանում
Ուշադրության կենտրոնումՍերբիայում, EDePro հրթիռաշինական գործարանի տարածքում, որը արտադրում է վառելիք հրթիռների համար, ինչպես նաեւ հրթիռների եւ տուրբոշարժիչների համար դետալներ, հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Պայթյունը մասնավորապես, տեղի է ունեցել այն պահեստում որտեղ պահպանվել է 500 հրթիռ, որոնցից յուրաքանչյուրում եղել է 30 կգ պայթուցիկ նյութ։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Լեշտան քաղաքի մերձակայքում, որտեղ գտնվում է գործարանը։ Հարակից մի քանի տների ապակիները կոտրվել են։ Գործարանի մոտակայքում մի քանի ավտոմեքենաներ են այրվել։ Փրկարարները փորձում են պարզել, թե արդյոք կան զոհեր եւ տուժածներ։
Ավելին՝ այստեղ