«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը


«Այս պարագայում չենք կարող վստահել նման ղեկավարությանն ու կարծել, որ իր ուսերին կտանի այդ պատասխանատու գործընթացը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր մենք շարունակում ենք գտնվել մի իրողության առջև, երբ ՀՀ ինքնիշխան որոշ տարածքներ, այն էլ՝ ռազմավարական նշանակության, գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո: Այս հարցը դիվանագիտական տարբեր միջոցներով, միջազգային տարբեր ատյանների, գործընկեր, բարեկամ պետությունների առաջ բարձրացնելու անհրաժեշտություն կա: Կարևոր կլինի նաև համազգային մոբիլիզացիա հայտարարելը, ինչի արդյունքում անվտանգային միջոցառումներ պետք է իրականացնել: Բացի այդ, մենք բանակի բարոյահոգեբանական վիճակը, բանակի մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու կարիք ունենք:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ դոցենտ, «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը: Նրա խոսքով, սակայն, այժմ այլ իրողության ենք ականատես լինում: «Անվտանգային կարևոր միջոցառումներ իրականացնելը, կարծես թե, այդքան էլ առաջնահերթ չէ այսօրվա իշխանությունների համար, ու ամբողջ ծանրությունը, որպես ինստիտուտ, իր վրա է կրում բանակը: Իհարկե, փառք մեր տղաներին, սպաներին, զինվորներին, բայց այս ամենին ադեկվատ, համարժեք պետական մոտեցում ևս պետք է ցուցաբերվի, ինչի բացակայությունն ենք այսօր տեսնում»,-նշեց մեր զրուցակիցը:

Այս համատեքստում անդրադառնալով փաստաթղթին, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, Մ. Սողոմոնյանը նախ շեշտեց. «Այս պայմանները, որում հայտնվել ենք, պայմանավորված են ինչ-որ օբյեկտիվ աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությամբ: Բայց խնդիրն այն է, որ նետված մարտահրավերներին պետության ղեկավարության կողմից համարժեք պատասխան չկա: Այս պարագայում չենք կարող վստահել նման ղեկավարությանն ու կարծել, որ իր ուսերին կտանի այդ պատասխանատու գործընթացը: Պատճառներից մեկն այն է, որ, օրինակ՝ ունենք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, իշխանական ուժի պատգամավորներ, որոնք ՀՀ որոշ տարածքների մասին խոսելիս գործածում են «ադրբեջանական տարածքներ», «անկլավներ» ու նման այլ եզրույթներ, արտահայտություններ: Բացի այդ, հայկական զորքերը նոյեմբերի 9-ի համաձայնագրով չպահանջված տարածքներից դուրս են բերվել, ինչի հետևանքով Սյունիքի մարզի սահմանին վտանգավոր իրավիճակ է ստեղծվել:

Վարչական սահմաններով մեկ տեղակայվել են ադրբեջանական զորքեր, Գորիս-Կապան ճանապարհին տեղադրվել են ադրբեջանական անցակետեր: Նման քաղաքականություն իրականացնող իշխանություններին չենք կարող վստահել: Ու մեր սահմանադրական իրավունքն է պահանջել հասանելի դարձնել հանրությանը, թե ինչ սկզբունքներ կան այդ փաստաթղթում, որովհետև համոզված չենք, որ այդ փաստաթղթում առկա սկզբունքները բխում են ՀՀ ազգային, պետական շահերից: Հաշվի առնելով, որ գործող իշխանությունների քաղաքականությունը գերազանցապես ուղղված է սեփական իշխանության պահպանմանն ու վերարտադրմանը, մենք կարող ենք կասկածներ ունենալ, որ իշխանությունները կգնան ցանկացած զիջման: Դրանք միգուցե կարող են թելադրված լինել՝ պայմանավորված ինչ-որ աշխարհաքաղաքական գործոններով կամ թշնամու դիվանագիտական ճնշումներով, մինչդեռ իրենք ժողովրդին կարող են խաբել, համոզել ու ասել՝ «մենք խաղաղություն ենք բերում»»:

Անդրադառնալով աշխարհաքաղաքական օբյեկտիվ իրողություններին, որոնց մասին վերոնշյալում շեշտեց մեր զրուցակիցը, Մ. Սողոմոնյանը մանրամասնեց. «Հանգամանքներից մեկն այն է, որ ունենք Հարավային Կովկասում իր ազդեցությունը նշանակալիորեն մեծացրած Թուրքիա, որն ամբողջությամբ կառավարում է Ադրբեջանի ԶՈւ անվտանգային համակարգը: Այս հանգամանքը կարևոր է այդ երկրի կողմից արտաքին քաղաքական որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից: Մյուս կողմից՝ լուրջ ու էական մարտահրավեր է նաև Թուրքիայի աճող ագրեսիվ արտաքին քաղաքականությունը: Վերջապես՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մի շարք տարածաշրջաններում խնդիրներ ունի, որոնց լուծմանն ուղղված ռեսուրսները բաշխելու խնդիրներ ևս ունի:

Այսինքն, եթե տարածաշրջաններում այդ խնդիրները չունենար, գուցե Հարավային Կովկասում իր շահերն առաջ տանելիս շատ ավելի գործուն, շատ ավելի մեծ ջանքեր կարողանար ներդնել, իսկ ՌԴ բնական և օբյեկտիվ շահերն ի բնե հակադրվող են Թուրքիայի շահերին: Այդ պարագայում աշխարհաքաղաքական բալանսն ավելի կայուն կլիներ մեզ համար: Մյուս օբյեկտիվ իրողությունն էլ այն է, որ, կապված միջանցք տրամադրելչտրամադրելու հետ, ի դեմս Իրանի, ինչպես նաև Հնդկաստանի, մենք, համապատասխանաբար, մեկ կարևոր բնական դաշնակից ու գործընկեր ենք ձեռքբերում: Այսպիսով, աշխարհաքաղաքական իրողություններն այնպիսին են, որ կան և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ: Կարծում եմ՝ կան հնարավորություններ, որոնք ճիշտ գործադրելու, ճիշտ կամք դրսևորելու պարագայում հնարավոր է առնվազն խուսափել անվտանգային բնույթի ցնցումներից»:

Անդրադառնալով այս պայմաններում սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին՝ նա շեշտեց. «1994 թվականից հետո պարտված Ադրբեջանը հայտարարեց, որ «իր տարածքներն օկուպացվել են, ու հետ են վերցնելու»: Այսօր մենք պարտություն ենք կրել պատերազմում, ունեցել ենք մարդկային, տարածքային կորուստներ, բայց խնդիր չենք դնում: Արդարությունը վերականգնելու խնդիր չենք դնում, իսկ արդարության չափանիշն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Ադրբեջանն ասում է, որ այդ խնդիրը չկա՝ լուծված է: ՀՀ գործող իշխանությունները, թեև վերբալ առումով գուցե հայտարարում են, թե լուծված չէ, բայց երբ ասում են՝ պատրաստ ենք առանց հարցի կարգավորման դեմարկացիա, դելիմիտացիա իրականացնել, այդպիսով ցույց են տալիս, որ, կարծես, համաձայնում են ադրբեջանական այն օրակարգին, ըստ որի, Արցախի հարց այլևս գոյություն չունի: Հետևապես, մոտեցման փոփոխության անհրաժեշտություն կա, այսինքն, դեմարկացիան և դելիմիտացիան իրականացնել Արցախի հարցի կարգավորման համատեքստում: Ընդհանուր առմամբ, քանի դեռ այսօր թշնամին կուտակումներ է անում այդ նույն սահմանների ուղղությամբ, քանի դեռ այդ ամենը թշնամու կողմից իրականացվում է սպառնալիքի ու շանտաժի համատեքստում, ինչ դեմարկացիայի մասին է խոսքը: Պետք է այսօր վերջ տալ դեմարկացիայի, դելիմիտացիայի խոսույթին, շանտաժին արժանի ձևով պատասխանել: Ու երբ թշնամին կդադարի մեզ հետ շանտաժի լեզվով խոսել, նոր կարելի է վերադառնալ նման հարցերին»:

Վերջում անդրադարձանք երկրում ստեղծված իրավիճակից բխող բողոքի ալիքներին, ակցիաներին, որոնց զուգահեռ որոշ շրջանակների ու անհատների կողմից փորձ է արվում ստվեր գցել, ցեխ շպրտել այդ ամենի վրա: «Ես չեմ ուզում հակադարձել ցեխ շպրտելու գործընթացին, որ արվում է ընդդիմության, հատկապես՝ արտախորհրդարանական, ազգային դաշտում գործող ուժերի նկատմամբ: Սա դատապարտելի է, որովհետև այս ուժերը նման գործընթացների առնչությամբ պետք է հանդես բերեն դիմակայություն, հանրային ընդվզում: Սա անգամ օգտակար է իշխանությունների համար բանակցային դիրքերն ավելի ամուր լինելու տեսանկյունից, այսինքն, որ անհրաժեշտ դեպքում հղում անեն ուժերի դիմակայությանը: Եթե խորությամբ մտածեն այս ամենի մասին՝ նման արտահայտություններ չեն լինի: Եվ խոսքը պետության դիրքերի մասին է, ես չեմ խոսում քաղաքական իշխանության դիրքերի մասին:

Ճիշտ է, տվյալ քաղաքական իշխանությունն իր կամքով, հայացքներով է իրականացնում բանակցությունները, բայց, այդուհանդերձ, հանդես է գալիս պետության անունից: Պետության դիրքերի ուժեղացմանն են ուղղված այս գործողությունները: Երբ պետության ինքնիշխանության, հայրենիքի ամբողջականության առումով կան մարտահրավերներ, պետք է այդ ամենը ճիշտ ձևով հասկանալ, իրական վտանգները տեսնել ու միավորվել դրանց շուրջ: Իսկ այն ուժերը ու անհատները, ովքեր միտումնավոր ցեխ են շպրտում ընդդիմության, արտախորհրդարանական ուժերի վրա, մեր նման ուժերի, անհատների մեջ իրական վտանգ են տեսնում այն առումով, որ կարող ենք բացահայտել իրենց խայտառակ գործունեությունը, արածն ու չարածը: Մինչդեռ իրենք «մեզ կպնելու» լուրջ հիմքեր չունեն: Իսկ մարդկանց մի մասը, ովքեր մոլորությունից ու իշխանական պրոպագանդայի ազդեցության տակ լինելու հանգամանքից ելնելով են դեմ արտահայտվում այս ամենին, ոչինչ, ժամանակը կանցնի ու իրենք ամեն ինչ կհասկանան»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին
Ամենադիտված