Պայթյուն Անկարայում. 3 զոհ, 2 վիրավոր
ՄիջազգայինԹուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քազանի շրջանում «Բոլու» ցեմենտի գործարանում ուժգին պայթյունի հետեւանքով 3 մարդ զոհվել, 2 մարդ էլ հոսպիտալացվել են:
Այս մասինը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:
\
Պայթյունից հետո հրդեհ է տեղի ունեցել: Նախնական վարկածով` տեղում մահացել են պայթյունի պահին եռացող ցեմենտի տակ հայտնված գործարանի փոխտնորեն Օրհան Օզերը եւ եւս երկու աշխատակիցներ, 2 մարդ էլ վնասվածքներ են ստացել:
Քազանի թաղապետարանի ներկայացուցիչ Լողման Էրթյուրքը լրագրողներին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով: Հրդեհը կարճ ժամանակ հետո հանգցվել է:-