Հրաման՝ Մոսկվայից. ռուս սահմանապահներն ուժեղացնո՞ւմ են պարեկությունը Հայաստանում. Wargonzo
Ուշադրության կենտրոնումՆոյեմբերի 16-ի միջադեպից հետո, երբ Սյունիքի սահմանային գոտում սկսվեց ադրբեջանական զինուժի և հայկական բանակի միջև լուրջ մարտ, ռուս սահմանապահները Մոսկվայից հրաման են ստացել՝ ուժեղացնելու հայ-թուրքական, հայ-իրանական և հայ-ադրբեջանական սահմանների այն հատվածների պարեկությունը, որոնք գտնվում են նրանց անմիջական կամ անուղղակի վերահսկողության գոտում, գրում է Wargonzo նախագիծը։
«Սա վկայությունն է այն բանի, որ Մոսկվան առնվազն պատկերացում ունի Հայաստանի սահմանամերձ շրջաններում պարբերական դարձած զինված սադրանքների և սպառնալիքների մասին»,- գրում է աղբյուրը, ապա հիշեցնում, որ ադրբեջանական զինուժի կողմից առաջ շարժվելու և Սյունիքում մի շարք գերիշխող գագաթներ գրավելու փորձի արդյունքում վտանգի տակ է հայտնվել Արցախի խաղաղապահ խմբի կապը ռուսական 102-րդ բազայի հետ:
Ավելին՝ այստեղ