Արցախից տեղեկացնում են
Ուշադրության կենտրոնումՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը՝ 15.11.2021թ.-21.11.2021թ.
2021 թվականի նոյեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 774 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 2 ելք: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է ականանետի 11 ական և 1 պայթուցիչ:
Ավելին՝ այստեղ