ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնումՌուս խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքում եւ սահմանազատման գծի ողջ երկայնքով 27 դիտակետերում իրավիճակի եւ հրադադարի ռեժիմի շուրջօրյա հսկողությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Դիտակետի զինծառայողներն իրենց պատասխանատվության գոտում շուրջօրյա հսկում են հրադադարի պահպանման ռեժիմը։ Ռուս խաղաղապահներն ապահովում են տարանցիկ մեքենաների անվտանգ անցումը անցակետերով։ Հնարավոր սադրանքները կանխելու համար բոլոր մեքենաները ենթակա են զննման»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը։
Ընթացիկ իրավիճակի մշտադիտարկման համար բոլոր դիտակետերը հագեցած են ժամանակակից արտաքին հսկողության գմբեթային տեսախցիկներով:
Ավելին՝ այստեղ