Փոթիում գնդակոծվել է քաղաքի դատախազի ավտոմեքենան
ՄիջազգայինՓոթիում կրակ են բացել քաղաքի դատախազ Ալեքսանդր Գոգուաձեի «Հյունդայ» մակնիշի ավտոմեքենայի վրա: Նախնական տվյալներով՝ արձակվել Է չորս կրակոց: Հրաձիգը հետիոտն է եղել: Ավտոմեքենան վարում էր դատախազն ինքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Հրաձգությունից ոչ ոք չի տուժել: Կոտրվել են ավտոմեքենայի ապակիները:
Պատահարի վայրում աշխատում են իրավապահները: Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն: Կրակողը թաքնվել է հանցագործության վայրից: