Ճապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին Կյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ


Մոսկվայի վերջնագիրը Հայաստանին․ կծիկը քանդվում է

Վերլուծություն

Lragir.am-ը գրում է.Խորհրդարանի ճեպազրույցներին իշխող կուսակցության պատգամավորների՝ քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանի դիպուկ բնորոշմամբ «քծնական շանտաժ» հիշեցնող ելույթները ՌԴ եւ ՀԱՊԿ պարտավորությունների կատարման վերաբերյալ հայկական մեդիա-վերլուծաբանական հայտնի հատվածի կողմից գնահատվեցին որպես հակառուսական։

Պետք է նշել, որ բավական «հակառուսական» էին նաեւ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ելույթները․ ճիշտ է, նրանք Ռուսաստան բառն առայժմ չեն արտաբերում հայտնի պատճառներով, սակայն նրանց ելույթների բովանդակությունը վերաբերում էր ՌԴ քաղաքականությանը։

Ինչ կատարվեց նոյեմբերի 14-16-ին՝ թերեւս արդեն պարզ է բոլորին այդ օրերի ռազմաքաղաքական իրադարձություններից եւ հայկական ու ռուսական կողմերի հայտարարություններից։ Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է սահմանազատման եւ խաղաղ պայմանագրեր։

Կրեմլի հայտարարություններից ու զլմ-ների հրապարակումներից պարզ է դառնում, որ Հայաստանը մերժել էր, այդ պատճառով էլ տեղի չէր ունեցել եռակողմ հանդիպումը։ Դրան հետեւեց Բաքվի հարձակումը, իսկ Պուտինը հրապարակավ հրաժարվեց պայմանագրային պարտավորությունների կատարումից։ Մոսկվայից պարզ ասվեց՝ սահմանազատում չկա, ուրեմն չկա պայմանագրային պարտավորություն։

Պայմանագրերի պարտադրման հանգամանքը եւ դրա մեխանիզմն արդեն պարզ են բոլորի համար, նմանապես պարզ է, որ Բաքվի հարձակումները պայմանավորված են Մոսկվայի առաջնորդությամբ ու երաշխիքով, այլապես Ալիեւը չէր գնա նման քայլի։ Կրեմլը այդպիսով վերջնագիր ներկայացրեց, որից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնել է ՌԴ առաջարկին։ Փաշինյանը խաղի մասնակի՞ց է, թե գործում է պարտադրանքի տակ՝ արդյունքի տեսակետից էական չէ։

Մոսկվան հետեւողական իրագործում է Հայաստանի դեմ իր ծրագիրը, հերթական փուլը աչքներիս առջեւ է, որով այն չի ավարտվելու։ Զուգահեռ, կրկին գործի են դրվել քարոզչական տարբեր հնարքները, ամենակարեւորը՝ հայերի ձեռքով, թեեւ դրանք Հայաստանում արդեն չունեն որեւէ ազդեցություն, ավելին՝ հակառակ արդյունք են ունենում։ Արժե այդ մասին խոսել, քանի որ սպասվում են նոր արհավիրքներ։

Ճեպազրույցների վերաբերյալ վերոհիշյալ օրինակը բավական է «կծիկը քանդելու» առումով։ Մի կողմ դնելով ներքին հանգամանքները, փաստացի հայտարարվում է, որ ՌԴ եւ ՀԱՊԿ պայմանագրային պարտավորությունների հիշատակումը համարվում է հակառուսականություն։ Այսինքն, այդպես հայտարարողները կո՞ղմ են պարտադրվող սահմանազատմանը։ Այդ տրամաբանությամբ, հակառուսականություն է նաեւ Արցախի կարգավիճակի պահանջը, քանի որ Կրեմլի պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն է՝ Արցախի հարցը լուծված է, Արցախը Ադրբեջանի տարածք է։ Ըստ այդմ, հակառուսականություն են 1921-ի պայմանագրերի, Կոլցո գործողության եւ այլնի հիշատակումները։

Կարելի է անվերջ շարունակել «հայ-ռուսական դարավոր բարեկամության» դրվագները, եւ կստացվի, որ Հայաստանի շահերի, հայկական իրավունքների ու պահանջների համալիրը հակառուսականություն է։ Ահա հայ-ռուսական քարոզչության արդյունքը եւ եզրահանգումը, ինչը հեռու չէ իրականությունից։

Դիմադրությունը կատակ բան չէ, առավել եւս՝ ներքաղաքական կոնյունկտուրա, այն անհնար է առանց քաղաքական հստակ գնահատականների ու պահանջների, որը պետք է ընդգրկի իրականությունն ամբողջությամբ։ Նման գնահատականների բացակայությունն ազատում է Հայաստանի դեմ ծրագրերի շահառուների ձեռքերը, լեգալացնում նրանց գործողությունները:

Եղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան
Ամենադիտված