Կանխվել է նախարարի վրա իրականացվելիք հարձակումը
ՄիջազգայինՈւկրաինայում կանխվել է այդ երկրի Ագրարային քաղաքականության հարցերով նախարար Ռոման Լեշչենկոյի վրա իրականացվելիք հարձակումը։ Ըստ այդ երկրի իրավապահ համակարգի տարածած հայտարարության, իրականացված հատուկ գործողության ընթացքում մի քանի անձ է ձերբակալվել, որոնք նախապատրաստած են եղել հարձակում իրականացնել նախարար Ռոման Լենշչենկոյի վրա։
Շրջանառվող հիմնական վարկածի համաձայն, հարձակումը պետք է իրականացվեր նախարարի ունեցած պարտքերի պատճառով։ Հայտնի է նաեւ, որ հարձակման պատվիրատուներից մեկը ԱՄՆ քաղաքացի է։ Լեշչենկոն արդեն հայտարարել է, որ տեղի ունեցածն իր մասնագիտական գործունեության, այն է՝ իրականացրած պետական ծառայության հետ կապ չունի։
Ավելին՝ այստեղ