Միշուստինը Երևանում է
Քաղաքականություն
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Այս մասին հայտնում է «Տասս» գործակալությունը՝ տեղեկացնելով, որ աշխատանքային այցը կտևի երկու օր՝ նոյեմբերի 18-19-ին։
ՀՀ մայրաքաղաք Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստ, որին կմասնակցի ՌԴ փոխվարչապետը։ Ժամանելուց անմիջապես հետո՝ հինգշաբթի օրը, Միշուստինը զրույց կունենա Ղրղզստանի վարչապետ Ակըլբեկ Ժապարովի հետ։ Այնուհետեւ նախատեսվում է հանդիպում Բելառուսի կառավարության ղեկավար Ռոման Գոլովչենկոյի հետ։