«Հարավային հոսք» ծրագրի շուրջ բանակցությունները դադարեցված են
Միջազգային«Հարավային հոսք» գազատարի կառուցման ծրագիրը դադարեցվել է. ծրագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Այդ ծրագիրն այս պահին դադարեցված է, բանակցություններ չեն ընթանում»,- ասել է Նովակը: