Ինչպիսին է իրավիճակն այս պահին Սիսիանի Անգեղակոթ և Իշխանասար բնակավայրերում
Ուշադրության կենտրոնումԿյանքն իր հունով գնում է, մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված, դպրոցն աշխատում է և անգամ ռազմական բախումների օրն է դպրոցն աշխատել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Սիսիանի Իշխանասար բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։
«Հիմա հանգիստ է ամեն ինչ, մտահոգիչ ոչինչ չկա։ Թշնամին նորից հետ է քաշվել, մենք հետ ենք վերցրել մեր դիրքերը։ Մեր գյուղն անմիջապես մեր դիրքերի մոտ է տեղակայված»,-ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ զինվորները սարի պես կանգնած են իրենց առջև ու իրենք իրենց պաշտպանված են զգում։
«Համայնքն է այսօր զինվորին նայում, զինվորն էլ համայնքին է նայում։ Մեր զինվորն այստեղ էնպես է նստած, որ պատկան մարմիններն էլ պետք չեն։ Մենք իրենց ենք օգնում՝ իրենք էլ մեզ, մեռնեմ իրենց կյանքին»,-ասաց Պետրոսյանը։
Մանրամասը՝ այստեղ