Հուսով եմ, որ Երևանն ապագայի համար ճիշտ հետևություններ կանի․ Բայրամով
Միջազգային«Երևանի կողմից Բաքվի դեմ հնչեցված տարածքային պահանջները շատ վտանգավոր հայտարարություններ են։ Հայ քաղաքական գործիչները պետք է ավելի մտածված և պատասխանատու գործեն. Վերլուծելով անցած 30 տարիների գործընթացները՝ պարզ է դառնում, թե որքան խնդիրներ ու ավերածություններ է բերել Հայաստանին հարեւան երկրներին տարածքային պահանջատիրության քաղաքականությունը։ Սա գիտակցում է նաև Հայաստանը։ Հուսով եմ, որ Երևանն ապագայի համար ճիշտ հետևություններ կանի»։ Այս մասին Anadolu-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Դիվանագետի խոսքով՝ սահմանին լարվածության նվազման հասնելու համար անհրաժեշտ է լուծել սահմանազատման խնդիրը, ստեղծել համատեղ հանձնաժողով և սկսել սահմանազատման գործընթացը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման սկզբունքով։
«Անկարայի և Բաքվի խաղաղ կոչերի պատասխանը Երևանի գործն է։ Հույս ունենք, որ հայկական կողմը ճիշտ ընտրություն կկատարի»,- ասել է Բայրամովը։