ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնումՌուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները վերջին մեկ տարվա գործունեության ընթացքում ավելի քան 300 տոննա հումանիտար ապրանք են փոխանցել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչներին, բազմազավակ ընտանիքներին և տեղահանված անձանց: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Զինծառայողները բարեգործական կազմակերպությունների հետ ավելի քան 226 հումանիտար միջոցառում են իրականացրել քաղաքներում և հեռավոր համայնքներում, դպրոցներում, մանկապարտեզներում և տուն-ինտերնատներում, այդ թվում՝ ավելի քան 100 հասցեական հումանիտար ակցիաներ են իրականացվել:
Ռուս խաղաղապահները կանոնավոր կերպով համալիր միջոցառումներ են իրականացնում՝ տեղի բնակիչների հետ աշխատանք տանելով և կարիքավոր բնակիչների մասին տեղեկություն հավաքելով:
Ավելին՝ այստեղ