Պուտինը և Հորդանանի թագավորը համաձայնեցրել են ահաբեկչության դեմ պայքարի համակարգումը
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հորդանանի նախագահ Աբդուլահ 2-րդը հեռախոսային զրույցի ընթացքում համաձայնեցրել են ակտիվացնել աշխատանքները, այդ թվում համակարգել հակահաբեկչական համատեղ ջանքերը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն:
«Որոշվեց ակտիվացնել երկկողմ ռուս-հորդանանական աշխատանքները տարբեր ուղղություններով, այդ թվում՝ այսպես կոչված «ամմանյան մեխանիզմում» , որի նպատակն է համակարգել հետագա հակաահաբեկչական ջանքերը»,- ասված է հաղորդագրությունում: