Երևանը օգնության պաշտոնական հարցում դեռ չի ներկայացրել Մոսկվային
ՔաղաքականությունՌուսաստանն ու Հայաստանը դիվանագիտական և ռազմական ուղիներով խորհրդակցություններ են անցկացնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդեկ է Ռուսաստանում ՀՀ դեսպանը:
Վերջինը նաև հավելել է, որ Հայաստանը Ռուսաստանին դեռ պաշտոնական գրավոր դիմում չի ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։