Կան վիրավորներ և կան կորուստներ․ ԱԽ քարտուղար
ՔաղաքականությունԿան վիրավորներ և կան կորուստներ։ Այս մասին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«ՊՆ-ն պարզաբանումներով հանդես կգա և այս հարցի վերաբերյալ ավելի կոնկրետ պատասխաններ կտա»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 13։00-ի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը հարձակում են սկսել ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ և փորձել են ամբողջ սահմանի երկայնքով սրել իրադրությունը։