Ռայոլան աշխարհի լավագույն գործակալն է․ Հենրիկ Մխիթարյան
ՍպորտSport1-ին տված հարցազրույցի ժամանկ Հենրիկ Մխիթարյանը խոսել է նաև իր գործակալ Մինո Ռայոլայի մասին. «Նա միշտ ազնիվ է, ասում է այն, ինչ մտածում է։ Ես նրան ճանաչում եմ ինը տարի: Այժմ նա իմ խորհրդականն է, բայց նաև իմ լավագույն ընկերը:
Ես միշտ կարող եմ զանգահարել նրան: Լավ խաղերից հետո նա ինձ գովում է, բայց երբ ես վատ եմ խաղում, զանգում է ինձ ու ասում. «Հենրիխ, ի՞նչ ես անում»։
Նա աշխարհի լավագույն գործակալն է: Նրա համար կարևոր է, որ խաղացողները երջանիկ լինեն»,- մեջբերում է Մխիթարյանին MilanNews-ը՝ հղում անելով Spoer1-ին: