Էդգար Մանուչարյանը` անցկացրած հանգստի մասին
ՍպորտԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Եկատերինբուրգի «Ուրալը» ձմեռային հանգստից հետո վերսկսել է մարզումները: Թիմի ֆուտտբոլիստները ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել են անցկացրած հանգստի մասին:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ էդգար Մանուչարյանը մասնավորապես ասել է.
«Տոներին ես նախ ընկերներիս հետ Հոլանդիայում էի, ապա բարեկամներիս հետ` Հայաստանում: Իհարկե ոչ բոլոր ընկերներիս և բարեկամներիս հաջողվեց տեսնել: Քիչ ժամանակ կար: Տոներին տարբեր նվերներ եմ ստացել: Լավ հանգստացել եմ: Կարևորը հիմա պատրաստ եմ մարզումներին: Մարզվելու, մարզավիճակ ձեռք բերելու մեծ ցանկություն կա, որպեսզի պատրաստ լինեմ «Դինամոյի» դեմ խաղին»: