Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Վենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի


«Անահիտ» մուլտֆիլմում հեքիաթից ոչինչ չի պահպանվել

Blog
Արտիոմ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
 
Ես այսօր դիտեցի «Անահիտ» մուլտֆիլմը: Հեքիաթից ոչինչ չէր պահպանվել: Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիմքում մարդն է, որպես ամբողջություն՝ իր բարդ կազմությամբ: Մարդ գումարած բնություն կապն է, այդ կապը ներդաշնակություն է ստանում աշխատանքի գաղափարի շնորհիվ: Մարդն ապրում է, մաքառում, աշխատում: Աշխատանքը նվիրագործության իմաստ է ստանում: Ու որպես արդյունք մարդը սրբագործվում է, քանի որ աշխատանքն է նրան սրբագործում, աշխատանքն արդեն ինքը ՍՐԲԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ է: Մաքառման արդյունքում ձեռք բերված պսակն ու պտուղները: Ի վերջո նպատակը, նվիրումը, տքնանքն ու ազնիվ ջանքերը, վերստին միանալով ամբողջի հետ, մաս են կազմում բնության, ու որպես ամենի վարձահատուցում, որպես մարդու հոգու երախայրիքը ( Քանի որ մարդն առաջին իր ճանաչողությունը ստանում է գիտանքի, գործի ու նրանից քաղած պտուղների շնորհիվ) աշխատանքը սրբանում է ու ստանում ՍՐԲՈՒԹՅԱՆ իմաստ:
 
Արքան խորհրդանշում է բարձրագույն աստիճանակարգը: Ինչու՞ է Անահիտը նրան խորհուրդ տալիս արհեստ սովորել: Թագավորը հենց ինքն աշխատողն է: Նա վերջին ու առաջին մշակն է իր երկրի: Նրա արքա լինելու գաղափարը արժևորվում է աշխատանքի, այսինքն հմտության, կարողության, աշխարհաճանաչման, բարձր գիտակցականության գաղափարով: Աշխատանքը որպես իմաստության ու արդարության (Ով աշխատում է, նա արդար է ) միտքը: Կյանքն հարափոփոխ է. արքան կարող է դառնալ գերի, սակայն երբ առկա է արդար հիմքը, իմաստությունն ու արժեքայնությունը որպես այդպիսին, ապա դա արդեն միտում է դեպի հավերժականության, անանցության գաղափարին: Վաչագան թագավորն ազնիվ էր, բարեբարո և իմաստուն: Դրա համար էլ նա ազատվեց թակարդից: Թագավոր ու արհեստավոր: Սովորական արհեստավորը ուշիմությամբ, խոհականությամբ (իմաստություն) ու աշխատանքով կարող է ստանալ ազնվազարմության ու հարգանքի պատվոընծան, մոտենալ ազնվականության արժեքայնությանը: Իսկ արքան, անցնելով տառապանքների միջով, ու իմաստնանալով, ավելի կընդգծի, ամուր հիմք կստեղծի , կարժևորի իր տիտղոսը: Քանի որ ամեն ինչ անցավոր է ու ժամանակավոր, ապա նա, ով կյանքին մոտենում է բարության ու հիմնարար արժեքներից ենելով,(աշխատասիրություն, ազնիվ ջանք) ստանում է կյանքի օրհնությունը, լինի շինական, արհեստավոր թե արքա:
Ինչո՞ւ Վաչագանն ընտրեց Անահիտին՝ այս դեպքում, սովորական աղջկա: Քանի որ նա միակ մարդն էր, ով արքային չթողեց դժբախտության, մենակության մեջ միայնակ: Սերը ստանում է համընդհանուր, տրանսցենդենտալ արժեք, դուրս գալիս դասային, ռասսայական կամ այլ պարփակումներից: Մուլտֆիլմում այս ամենը չկա: Աղավաղված, աղճատված է պատումը: Վաղինակի կերպարը վերածվել է Սերոբի: Վաղինակը հեքիաթում իմաստավորում է ընկերության գաղափարը: Նույնիսկ դժբախտության մեջ մարդու հետ է իր ընկերը, զինակիցը, դժբախտությունը միասին են կիսում՝ ընկերոջ հետ: Վաղինակն արքայի զինակիցն է, նա պետք է լինի ավելի լուրջ (քան Սերոբն է. Ինչ որ կատակաբանի, գրոտեսքային դայակի, սիրելի ու բարի դմբլոյի կարգավիճակում), քանզի լրջագույն փորձության պահին, կիսում են ապրումներ, ունենում անցյալ, որ ամրագրվում ու իմաստնանում է: Լուրջ մարդ է պետք, լուրջ ձայն, քանզի ավելի լուրջ են կրքերն ու ապրումները: Որևէ իմաստով, այո, հեքիաթի հիման վրա մուլտֆիլն նկարելն հեշտ չէ, պետք է թոթափել ծանրությունը, դարձնել ժամանակակից, գրավիչ, բայց միևնուն ժամանակ պահպանել հեքիաթի ուրույնությունն ու հմայքը, հիմնական առանցքային դրույթները: Հրանտ Թոխատյանի անլուրջ, չգիտես իրեն, թե հանդիսատեսին անվերջ հեգնող ձայնը, նրա ստեղծած կերպարն արդյո՞ք տեղին էր: Անհետացել է հեքիաթի ռոմանտիկան, կախարդականությունը, խորհրդավորությունը: Ո՞վ է այդ Ազարը: Մեր չար հարևան ազերն է արդյո՞ք, ով վերափոխվելով ազարի, սղոսկել է մեր հեքիաթի մեջ: Եթե Ազարը որպես կերպար չար է, ապա ինչու՞ է չար: Նա ընդհանրապես չունի որևէ պատմություն: Անցյալ, ներկա, կերպարի ստեղծման նախադրյալներ: Ու ինչպես ասում են это из другой оперы: Աղոտ, մշուշոտ, անկապակից նմանություն "Համլետին" կամ "Առյուծ արքա" հրաշալի մուլտֆիլմին: Կա նաև որոշակիորեն ադրբեջանցիներին ուղղված կադրեր: Բայց մուլտֆիլմը միթե պետք է լինի հատուկ տրամպլին մեր համար՝ հայ-ադրբեջանական պայքարի համատեսքտում: Կարելի է, ինչու չէ, բայց դա արդեն Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը չէ: Հեքիաթում Վաչագանը հայտնվում է անծանոթ, չգիտես ում կողմից նենգորեն հյուսած ( Չար քրմապետի) որոգայթում: Մարդուն փորձանք կարող է սպասել ճակատագրի ցանկացած պահի , ցանկացած վայրում, անծանոթ ու անիմանալի չար ուժերի կողմից: Միշտ պետք է ուշիմ լինել: Հնարավոր է լինեն թշնամիներ, որոնց մասին մենք գաղափար անգամ չունենք: Պետք է լինել աչքը բաց, պատրաստ ցանկացած վտանգի:Միթե՞ չարժեր, որ այս գաղափարը երևար Ֆիլմում: Մուլտֆիլմը թեև ունի գեղարվեստական արժանիքներ, սական գեղեցիկ պատկերները պետք է ուրույն կերպով լրացնեն կախարդական պատումին, ընդհանուր մթնոլորտ ստեղծեն, էլ ավելի արտահայտինչ դարձնեն այն: Սակայն պատումը կիսատ է, անհետևանք, այդ պատճառով վերոհիշյալ տարրերի անջատումը մեծ է: Եվ ի վերջո, տրված չէ սիրո գաղափարը, Անահիտի ու Վաչագանի մեծ սիրո գաղափարի շունչը:
Սերը՝ որպես գեղեցիկ ու մեծ արժեք:
 
Սերը՝ որպես պատումը ձևաստեղծող ու թև տվող:
Սերը՝ որպես, ի վերջո, այդքան տառապանքներից հետո պարգև, մաքրագործում, սրբագործում:
Սերը՝ որպես համընդանուր հյուլե, տարրալուծված ամեն կերպարի մեջ, որպես բնության կենսագործող ուժ:
Սերը՝ որպես անըմբռնելի միստիկա, ազգային հոգեկերտվածքը վերծանող, անորսալի արխետիպերի նյութ, էթնոհոգեբանություն,
Սերը ՝ որպես գողտրիկ ու նուրբ մի պատմություն՝ (Աննկարագրելի գեղեցիկ, խոսուն պատկեր: Նմանը չունեցող բառեր):
Սերը՝ որպես հավերժից եկող հրաշալի օրինակ ու խորհուրդ հետագայի մարդկանց, որ կնքվում է սրտիդ մեջ: Այն եզակի, փոքրաթիվ լավագույններից, որ կան համաշխարհային գրականության մեջ:
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասինՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղելԱռաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանաԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Ամենադիտված