«Ռեալն» ու «Ատլետիկոն» զրկվել են առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու իրավունքից
ՍպորտՄադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն» առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ չեն կարողանա նոր ֆուտբոլիստների գրանցել: ՖԻՖԱ-ն ակումբներին պատժել է, մինչև 18 տարեկան ֆուտբոլիստներ ձեռք բերելու ընթացքում խախտումների համար: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Թիմերը հունվարյան այս տրանսֆերային պատուհանին և 2016թ. ամառային և ձմեռային տրանսֆերային պատուհանների ընթացքում խաղացողների ձեռք բերելու իրավունք չեն ունենա: