ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնումՌուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները մեկ ամսվա ընթացքում շուրջօրյա ռեժիմով ապահովել են տարանցիկ ավտոմոբիլային տրանսպորտի ավելի քան 4 հազար միավորի եւ մոտ 7,5 հազար մարդու անվտանգ մուտքն ու ելքը Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Լեռնային Ղարաբաղի տարածքում մենք հետեւում ենք հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ անցակետային ռեժիմ ենք իրականացնում։ Յուրաքանչյուր ավտոմեքենա ենթակա է ստուգման, անհրաժեշտության դեպքում՝ ավտոմեքենայի զննման։ Անհրաժեշտության դեպքում վարորդին խնդրում ենք դուրս գալ ավտոմեքենայից՝ ավտոմեքենայի սրահը զննելու համար։ Ամեն օր անցնում է ավելի քան 150 ավտոմեքենա»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Օլեգ Գլեբովը։
Ընթացիկ իրավիճակի մշտադիտարկման համար բոլոր դիտակետերը հագեցած են ժամանակակից արտաքին հսկողության գմբեթային տեսախցիկներով:
Խաղաղապահ զորակազմի ռուս զինվորականները ծառայության ընթացքում հանդերձված են «Ռատնիկ» կոստյումներով։ Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով եւ անխափան էներգասնուցման սարքերով:
Ավելին՝ այստեղ