Այսօր դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ նոյեմբերի 14-ին շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է։ Օրը պատահականորեն չի ընտրվել։ Բանն այն է, որ 1891 թվականի նոյեմբերի 14-ին է ծնվել կանադացի բժիշկ ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բանթինգը, ով բժիշկ Չարլզ Բեսթի հետ վճռական դերակատարություն են ունեցել 1922 թվականին ինսուլինի հայտնագործման գործում՝ դեղամիջոց, որը փրկում է դիաբետով հիվանդ մարդկանց կյանքեր։