Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինՏոկիոյի շրջանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իշխանությունները զգուշացնում են ցունամիի վտանգի մասին:
Նշվում է, որ հայտարարվել է ափամերձ շրջաններից բնակչության շտապ տարհանում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը եղել է 5,6 մագնիտուդ: Ավելի ուշ իշխանությունները հանել են ցունամիի վտանգի մասին նախազգուշացումը:
Էպիկենտրոնը գտնվել է Սայտամա պրեֆեկտուրայում, երկրաշարժի օջախը եղել է 50 կիլոմետր խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով դադարեցվել է երթևեկությունը Տոկիոյի մետրոյում, ինչպես նաև արագընթաց երկաթուղային գծերի որոշ ուղղություններում: