«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Fox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են

Պատրաստ եմ մեկ անգամ էլ բեմից ընկնել, եթե դա քաղաքացիներին կօգնի ճիշտ ընտրություն կատարել. Արկադի Լալազարյան

 

Երեկ նոյեմբերի 12-ին, Կապանում ՔՊ-ի քարոզարշավն առանց միջադեպերի չընթացավ: Քարոզարշավի ժամանակ կապանցի հաղորդավար, դերասան Արկադի Լալազարյանը բեմից ընկավ ցած:

Հատկանշական է, որ համացանցում լայնորեն քննարկվեց, ոչ այնքան երիտասարդի ընկնելը, որքան այն, որ իր գործընկերներից և ոչ մեկը նրան օգնության ձեռք չմեկնեց: Նշենք, որ Արկադի Լալազարյանի կողքին էր կանգնած փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը և ՔՊ ավագանու թեկնածու Էդիկ Հովսեփյանը, որոնք ևս իրենց գործընկերոջ ընկնելուց հետո շարունակեցին քարոզարշավը:

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Արկադի Լալազարյանի հետ, որն ասաց՝ որևէ լուրջ վնասվածք չի ստացել, չնայած այն հանգամանքին, որ բեմը բավականին բարձր էր. «Բարեբախտաբար, ընկնելուց լուրջ վնասվածքներ չստացա, միայն մի քանի քերծվածք եղավ, ոտքս մնաց ինչ-որ տեղ և ձեռքերով կարողացա սիրուն վայրէջք կատարել: Շատ ուժեղ անձրև էր տեղում, հատակն էլ այնպիսին էր, որ սահում էր և ոտքս սայթաքեց, գլորվեցի ցած՝ լիքը մարդկանց պատճառելով ծիծաղ»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ ամենին շատ նորմալ է վերաբերվում, անգամ, ինքն էլ մինչև այսօր ծիծաղում է:

Մեր այն հարցին, թե ինչու գործընկերները իրեն օգնության ձեռք չմեկնեցին և արդյոք վիրավորված է նրանց անտարբերությունից, նա պատասխանեց. «Գործընկերներս չմոտեցան ինձ, որովհետև հենց ընկա, բեմի հետնամասից նորից բարձրացա բեմ և շարունակեցի քարոզարշավը: Իրականում մարդիկ արդեն ուզում էին դադարեցնել քարոզարշավը, բայց ես հենց հասկացա դա, միանգամից բարձրացա բեմ, ասացի՝ ամեն ինչ կարգին է, շարունակե՛ք»,- ասաց Արկադի Լալազարյանը:

Մեր այն հարցերին, թե արդյոք նման սկիզբ կցանկանար իր գործունեության համար և արդյոք մտավախություն չունի, որ կատարվածից հետո իրեն անլուրջ չեն վերաբերվի, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այլևս դադարել է զբաղվել դերասանությամբ և հաղորդավարությամբ, զբաղվում է հասարակական գործունեությամբ և չի անհանգստանում, որ իրեն հենց այդ դեպքով կհիշեն: Նա այն կարծիքին է, որ բեմից իր ցած ընկնելը կարող է ի շահ իր գործունեության ծառայել. «Հասարակական գործունեության նպատակն այն է, որ ինչ-որ կերպ բարելավվի մարդկանց կյանքը: Այդ գործունեության հետ մեկտեղ ակտիվ շփումներ պետք է լինեն մարդկանց հետ և եթե մարդիկ ինչ-որ դրական հիշողություններ ունենան, ապա ավելի հեշտ կոնտակտի դուրս կգան ինձ հետ»,- ասաց Արկադի Լալազարյանը:

Նա նաև կատակեց. «Պատրաստ եմ մեկ անգամ էլ ընկնել, եթե դա մեր քաղաքացիներին այս ծանր, բացասական մթնոլորտում դրական լիցքեր կհաղորդի և կօգնի ճիշտ ընտրություն կատարել»։

Զվարթ Պետրոսյան 

 

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան
Ամենադիտված