Պարզվել է կնոջ ծեծի ենթարկած տղամարդու ինքնությունը
Ուշադրության կենտրոնումԱյսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ NEWS.am-ին Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել որում երեւում է, թե ինչպես է փողոցում մի տղամարդ հարվածներ հասցնում եւ քաշքշում մի կնոջ։ Տեսանյութում ականատեսների մեկնաբանությունից ենթադրվում է, որ նրանք ամուսիններ են։