Ֆինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի


«Սա մեր թիմի համար ոչ այնքան քաղաքական, որքան անձնական և տնտեսական ընտրություն է»․ «Փաստ»

Ուշադրության կենտրոնում

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական գործընթացի մեջ ներգրավվումը և ընտրություններին մասնակցությունը երբևէ ինքնանպատակ չի լինում: Դեկտեմբերի 5-ին Վայքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Կարեն Մինասյանը նշում է՝ ընտրություններին մասնակցելու որոշումը պայմանավորված էր համայնքում առկա ոչ բարվոք իրավիճակով: «Վստահ եմ՝ իմ անմիջական մասնակցությունը դրականորեն կազդի ավելի ապահով ու բարեկեցիկ համայնք ունենալու հարցում: Սա մեր թիմի համար ոչ այնքան քաղաքական, որքան անձնական և տնտեսական ընտրություն է: Մյուս քաղաքական ուժերում ևս համայնքում հայտնի և ընդունված մարդիկ են: Ընտրությունը լինելու է ժողովրդինը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մինասյանը:

Ծրագրերի և ընտրվելու պարագայում աշխատանքի առաջնահերթ ուղղությունների մասին խոսելիս՝ նշում է, որ ուշադրության կենտրոնում լինելու են Վայքի նախակրթարանները: «Լուրջ խնդիր ունենք մանկապարտեզների բեռնվածության հետ: Ներդրողներ ունենք, որոնք պատրաստակամություն են հայտնել իրենց միջոցները ներդնել համայնքում գործող մանկապարտեզները վերազինելու, վերակառուցելու, դրանց հնարավորություններն ավելի մեծացնելու հարցում: Իհարկե, այս ամենի հիմքում մեր քաղաքական թիմի հանդեպ վստահությունն է: Եթե ներդրված գումարները չբավարարեն կոնկրետ մանկապարտեզներին վերաբերող ծրագիրն ավարտին հասցնելու համար, մեր սեփական միջոցներով այն կյանքի կկոչենք: Եթե հարկավոր լինի, շատ կարճ ժամանակում նոր մասնաշենքեր կկառուցենք, ամբողջությամբ նոր մանկապարտեզ կբացենք համայնքում: Խնդիր ունենք նաև մանկապարտեզների որակի հետ: Փառք ու պատիվ այն անձնակազմին, որը մինչև հիմա կարողանում է մանկապարտեզները եղած չնչին հնարավորություններով գոնե այս մակարդակին պահել: Վստահ ենք, որ կարող ենք սա փոխել, ունենալ ավելի մեծ ու բարվոք մանկապարտեզներ, որոնք կվերածենք նախակրթարանների»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ ժամանակին Վայք քաղաքում եղել է չորս մանկապարտեզ, հիմա ունեն ընդամենը երկուսը:

Ընդգծում է՝ հաջորդիվ ուշադրության կենտրոնում լինելու է երեխաների առողջ ապրելակերպը: «Համայնքը լողավազան չունի: Դժբախտաբար, ամառային արձակուրդների ժամանակ երեխաների՝ գետերում խեղդվելու դեպքեր են արձանագրվում: Շատ կարևոր ծրագիր է, որ մինչև 2022 թ.-ի ամառային արձակուրդները համայնքի երեխաների համար հասցնենք լողավազան կառուցել, որը լինելու է անվճար: Թե՛ լողավազանը, թե՛ մանկապարտեզը կառուցվելու են ոչ համայնքային միջոցներով, այլ մեր անձնական կապերի շնորհիվ ու մեր ֆինանսական միջոցներով: Մեր համայնքի բնակիչներից շատերը, որոնք այժմ բնակվում են արտերկրում և հանրապետության մյուս մարզերում ու այնտեղ են գործունեություն ծավալում, պատրաստակամ են մեզ օգնել: Մեզ համար առաջնահերթություն է, որ կարողանանք երեխաների մանկությունն ավելի երջանիկ ու բովանդակալից դարձնել:

Սա ուղղություններից մեկն է: Այս դեպքում խոսում ենք Վայք քաղաքի խնդիրների մասին, բայց չմոռանանք, որ 15 գյուղական համայնքներ խոշորացման արդյունքում դառնալու են Վայք համայնքի մի մասը: Գյուղական այս համայքներում էլ լուրջ ծրագրեր պետք է իրականացնենք՝ սկսած վարելահողերը ջրով ապահովելուց մինչև գյուղական համայնքներում տարբեր տեսակի ճանապարհները վերանորոգելուց: Ունենք սահմանամերձ գյուղեր, որտեղ բացակայում են թաքստոցները, այնտեղ առաջնային է դրանց կառուցումը: Եթե խնդիրների լուծումը փորձենք դիտարկել միայն համայնքային բյուջեի շրջանակում, բացառվում է, որ մոտակա տասը տարում կկարողանանք լուծել մեր առաջ քաշած խնդիրների գոնե 50 տոկոսը: Համայնքը ֆինանսապես ի զորու չէ դա անել»,-տեղեկացնում է մեր զրուցակիցը:

Նոյեմբերի 10-ից համայնքում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Մինչ այդ էլ Մինասյանն ու իր թիմը զրույցների ու հանդիպումների ընթացքում տեղեկացել են բնակիչների հիմնական մտահոգություններին: «Համայնքում բնակչության առջև ծառացած հիմնական խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է, որի պատճառով մեծ թվով մարդիկ, ավաղ, արտագաղթում են համայնքից: Մեր առաջնահերթություններից է նոր աշխատատեղերի ստեղծումը: Նշեմ, որ ինձ ու իմ ընտանիքին պատկանող ընկերություններն այսօրվա դրությամբ ամենամեծ գործատուներն են: Հարյուրավոր աշխատատեղեր ենք ստեղծել՝ բավականին բարձր աշխատավարձերով, դա բոլորն են տեսնում: Ունենք հաջողված փորձ բիզնես ոլորտում: Այսօր թե՛ բիզնեսում, թե՛ կառավարման ոլորտում անձնական կապերը մեծ դեր են խաղում: Պատրաստվում ենք ի նպաստ օգտագործել գործարար շրջանակներում ունեցած մեր վստահությունը, նոր աշխատատեղեր ստեղծել և բարձրացնել մարդկանց զբաղվածության մակարդակը»,եզրափակում է Կարեն Մինասյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը «Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանՉինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Թող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի
Ամենադիտված