Երևանի գիշերային ակումբի մոտ դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Ուշադրության կենտրոնում2015 թվականին հավատքի համար ավելի քան 7 հազար քրիստոնյաներ են սպանվել աշխարհի տարբեր երկրներում, հաշվել են իրավապաշտպանները:
Դա գրեթե 3 հազարով ավելի Է, քան 2014 թվականին, հունվարի 14-ին հաղորդել Է բրիտանական «Christian Today» կայքը՝ վկայակոչելով «Open Doors» միջազգային իրավապաշտպան քրիստոնեական կազմակերպության հետազոտությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բացի այդ, 2,3 հազար եկեղեցիներ անցյալ տարի գրոհի են ենթարկվել կամ ավերվել:
Քրիստոնյաներն առավել շատ հալածանքների են ենթարկվում Հյուսիսային Կորեայում, որտեղ իրենց համոզմունքների համար աշխատանքային ճամբարներում պահվում Է մոտավորապես 50-70 հազար մարդ, նշում են իրավապաշտպանները:
Քրիստոնյաների համար առավել վտանգավոր երկրների ցուցակում նշվում են նաեւ Իրաքը, Լիբիան, Սիրիան, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը, Սոմալին, Սուդանը, Էրիթրեան եւ Նիգերիան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: