Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1675 նոր դեպք
Ուշադրության կենտրոնումՀայաստանում նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1675 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 324039 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2202322 վերջին մեկ օրում` 10052 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 29521 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 318-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 286334 անձ` վերջին մեկ օրում 1277 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 69 քաղաքացի, մահացածների թիվը 6831 է:
Ավելին՝ այստեղ