Ստալոնեի մասնակցությամբ «Քրիդ.Ռոքիի ժառանգը» ֆիլմը հայկական կինովարձույթում է
ՀասարակությունՍիլվեստթր Ստալոնեի մասնակցությամբ «Քրիդ.Ռոքիի ժառանգը» ֆիլմը հայկական կինովարձույթում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մոսկվա» կինոթատրոնից:
«Ֆիլմը հունվարի 14-ից հնարավոր է դիտել մեծ էկրաններին»,-հայտնեցին կինոթատրոնից:
Ռայան Քուգլերի նոր ֆիլմի ուշադրության կենտրոնում Ապոլո Քրիդի որդին է, որի հայրը ռինգում եղել է Ռոքիի ամենամեծ հակառակորդը, բայց որից հետո դարձել է նրա լավագույն ընկերը: Հոր ուղին շարունակելու ցանկությամբ Քրիդ կրտսերը սկսում է մարզիչի որոնման աշխատանքները, որի արդյունքում իր համար մարզիչ է ընտրում հենց Ռոքիին: Լեգենդն իրեն վերագտնում է մարզիչի կարգավիճակում:
Կինոնկարում հանդես են գալիս Մայքլ Բ. Ջորդանը, Թեսա Թոմփսոնը, Ֆելիսիա Ռաշադը և այլք:
Սիլվեսթր Ստալոնեն «Ոսկե գլոբուս 2016» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Քրիդ. Ռոքիի ժառանգը» ֆիլմում խաղալու համար ճանաչվել է երկրորդ պլանի լավագույն դերասան: