Որ դպրոցները կանցնեն հեռավոր ուսուցման. Արդեն պարզ է
Ուշադրության կենտրոնում«Նախարարի հրամամով սահմանված է՝ այն դպրոցները, որտեղ դասարանի տասը տոկոսի չափով կունենանք վարակվածության դեպքեր, կամ ուսուցչական կազմում կունենանք դեպքեր,
այդ դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմի»,- ԱԺ հանձնաժողովի նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Եթե նախորդ տարի կտրուկ լոքդաուններն արդարացված էին ու ժամանակ տվեցին մեզ՝

առողջապահական համակարգը բերելու պատրաստվածության աստիճանի, դրանք անընդհատ պահպանելը վնասակար հետևանքներ է ունենում: ԱՀԿ-ն էլ նշում է, որ դպրոցների փակումը կամ կիսատ ռեժիմով վարումը պետք է կարճ ընթացքով իրականացնել…
Այն դպրոցները, որտեղ կլինեն դեպքեր, բռնկումներ, կգնան հեռավար ուսուցման կարգի. թիրախային մոտեցում կկիրառենք»,- հավելեց Ավանեսյանը:
Ավելին՝ այստեղ