Ծնողները կտուգանվեն. Եղեք զգոն
ՀասարակությունՎարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 178-րդ հոդվածը սահմանում է,
որ ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը, անչափահասների կողմից թմրամիջոցներ օգտագործելն առանց բժշկի նշանակման կամ նրանց կողմից այլ իրավախախտումներ կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` 30 հազար դրամի չափով:
Հասարակական վայրերում մինչև տասնվեց տարեկան դեռահասների հար բած վիճակում երևալը, ինչպես նաև նրանց կողմից ոգ ելից խմիչքներ օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` 20 հազար դրամի չափով: