Ադրբեջանը գլորվում է անդունդը. Ռուստամ Իբրահիմբեկով
ՄիջազգայինԱդրբեջանում ստեղծված ներկայիս իրավիճակը անխելք եւ հակաժողովրդական քաղաքականության արդյունքն է: Ճիշտ է, ամբողջ աշխարհում վիճակը փոքր ինչ ծանրացել է: Սակայն, նավթից կախված երկրների մեջ ամենավատ վիճակը Ադրբեջանում է:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, moderator.az-ին տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանցի հայտնի կինագործիչ Ռուստամ Իբրահիմբեկովը:
«Ափսոս, որ նավթային եկամուտները սկսվելուց հետո տարիներին 500 մլրդ դոլար միջոց վատնվել է տարատեսակ անիմաստ բաների վրա: Անիմաստ շենք շինություններ են կառուցել: Ճանապարհներ են բացել, հետո դրանք կանդել`նորից են կառուցել: Այդպիսով վատնել են ժողովրդի ապագայի փողերը: Այդ պատճառով էլ այս օրին ենք հասել եւ գլորվում ենք անդունդը», -նշել է նա: