ՊՆ-ում քննարկել են կիբերանվտանգության ոլորտում հայ-գերմանական համագործակցության հեռանկարները
ՄիջազգայինՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը հունվարի 14-ին ընդունել է ԳԴՀ արտաքին գործերի նախարարության կիբերանվտանգության քաղաքականության համակարգման շտաբի ղեկավար Քարստեն Գայերին և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը գերմանական կողմին ներկայացրել է պաշտպանության համակարգում կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված քայլերը, առաջիկա ծրագրերը և արտերկրյա կառույցների հետ համագործակցության հիմնական ուղղությունները:
Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՀԿ շրջանակներում կիբերանվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքներին: