Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կան Արման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Ջուր չի լինի մի շարք հասցեներում Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին Իրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ


Այն բոլոր աղբյուրները, որոնք կարող են խոսել ի օգուտ մեղադրյալների այսօր արհեստականորեն լռեցվում են վերաքննիչ մարմնի կողմից․ Դավիթ Գալստյանի փաստաբանը նոր մանրամասներ է ներկայացրել

Քաղաքականություն

«Խոտան» ավիացիոն հրթիռների գնման «փաստով» հարուցված քրգործով, որով անցնում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, մատակարար ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանը և ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, դեռևս ոչ մի առաջընթաց չկա, գործից փաստացի բացակայում է ապացուցողական բազան:

Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանի հետ։

Հարցին թե, Դավիթ Գալստյանի դեմ ի՞նչ հիմքով է գործ հարուցվել փաստաբանը ասաց․ «Պարոն Գալստյանի դեմ նույն հիմքով է գործ հարուցվել ինչ որ նախորդ անգամ էր՝ անորակ, անպիտան ռազմամթերք, զինամթերք մատակարարելու հետ կապված»։

Հարցին, թե գործը այս պահին ի՞նչ փուլում է գտնվում փաստաբանը պատասխանել է․ «Գործը գտնվում է նախաքննության փուլում։ Բացարձակապես անհիմն մեղադրանք է և Դավիթ Գալստյանը չի ընդունում այդ մեղադրանքը։ Ես տարբեր հարցազրույցներում էլ նշել եմ, թե որն է հիմնական խնդիրը։ Մեր համոզմամբ՝ նախաքննության նպատակը ոչ թե գործով օբյեկտիվ իրականությունը պարզելն է, այլ նախաքննությունը ամբողջությամբ ապօրինի նպատակներ է հետապնդում։ Այս ամենը միայն անհիմն հայտարարություն չի և դրա մասին են փաստում կոնկրետ գործողություններ։ Եթե նախորդ գործի հետ համեմատական տանենք՝ այն ժամանակ հայտարարեցին 1977 թվականի արտադրության զենք, զինամթերք է մատակարարվել, որն անպիտան է, և վեց ամիս կալանքի տակ պահեցին մարդկանց։ Մեր ուժերով նշանակվեց փորձաքննություն և մենք բոլորս էլ հասկանում ենք, որ զենքի և զինամթերքի որակյալ կամ անորակ լինելը կհաստատվի միայն փորձագետի՝ հատուկ մասնագիտական փորձաքննության անցած անձանց եզրակացությունների հիման վրա, ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը, ո՛չ էլ առավել ևս պաշտպանները այն մարդիկ չեն, ովքեր կարող են եզրակացնել կամ հետևության հանգել, որ մատակարարված զինատեսակը անպիտան է։ Առաջին գործով նշանակվեց փորձաքննություն և փորձաքննության արդյունքները ամբողջությամբ հերքեցին զենքի անորակ լինելը և գերազանց արդյունքներ ցույց տվեցին, բայց գործը դեռևս շարունակվում է։ Այս գործով էլ կարող եմ ենթադրել, որ կրկին նմանատիպ զարգացումներ են տեղի ունեցել, և նախաքննության մարմինը էլի կհայտնվի փակուղու առաջ, քանի որ քննիչը նշանակել է փորձաքննություն զենքի որակը իմանալու համար, բայց ի զարմանս մեզ հետագայում անկատար է թողել այդ փորձաքննությունը, այսինքն նախաքննությունը այս պահին որոշել է չպարզել, թե հրթիռները արդյոք անպիտան են, թե ոչ։ Այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք, որովհետև փորձաքննությունը կիսատ թողնելը մեզ մոտ լուրջ մտավախություններ է առաջացնում։ Հայտարարության մեջ նաև նշված է եղել կրկնակի անգամ թանկ գնով զենքը վաճառելու մասին դեպքը, և ԱԱԾ-ի կողմից տարածված հայտարարության մեջ այդ մասին ասվում է։ Այս մասով նույնպես կարող եմ ասել, որ յուրաքանչյուր ապրանքի և զինատեսակի մասով, եթե շուկայական գնի մասին ենք խոսում, ապա պետք է ապրանքագետ, փորձագետ ներառվի, և միայն փորձագետը կարող է հաստատել, և ոչ մի քննիչ չի կարող գալ այնպիսի եզրահանգման, որ այդ գինը շուկայականից թանկ էր, թե` էժան։ Այստեղ նույնպես սկզբնական շրջանում նշանակվում է փորձաքննություն, որ գինը որոշվի, բայց հետագայում այդ մասով նույնպես անկատար է թողնվել փորձաքննության արդյունքները։ Մենք, իհարկե, այս գործողությունները բողոքարկել ենք սահմանված կարգով և արդեն շատ լուրջ մտավախություններ ունեն, քանի որ բողոքները բավականին վաղուց տվել ենք՝ հենց առաջին օրից, երբ իմացանք դատախազություն ենք բողոքարկել, բայց դատախազությունը մինչ օրս արձագանք չի տվել, ինչը հիմք է տալիս մտածելու, որ այս ամենը ոչ միայն նախաքննության մարմնի այl դատախազության ձեռքերով կազմված գործ է, հակառակ դեպքում դատախազությունը առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է արձագանքեր և վերացներ այդ բոլոր խախտումները։ Իրականում իրավիճակը սա է, և մենք այսօր էլ տվյալներ ենք ստացել, որ արդեն անցել են վկաներին ձեռբակալելու, վկաների վրա կոնկրետ ճնշումներ է գործադրվում նախաքննության մարմնի կողմից, և այս տվյալները դեռևս ճշտվում են, և մեր ճշտելուց հետո մենք լրացուցիչ հայտարարություն կանենք, բայց չենք զարմանում, եթե նույնիսկ նման դեպքեր լինի. այսինքն ունենանք այնպիսի իրավիճակ, երբ բոլոր այն աղբյուրները, որտեղից հնարավոր է, և քննիչները պարտավոր են ձեռք բերել տվյալներ, որոնք կարող են լինել ի օգուտ մեղադրյալների, ապա բոլոր այդ աղբյուրները այս պահին արհեստականորեն լռեցվում և վերացվում են, և այսօր արդեն հասել ենք նրան, որ վկաների վրա ճնշում գործադրելով և իրենց ցանկալի ցուցմունքներ կորզելով են տեսնում այս գործի ընթացքը։ Եվ այս ամենը մեզ համար խիստ մտահոգիչ է։ Նախորդ գործն էլ դեռևս ավարտված չի այս պայմաններում և գտնվում է վճռաբեկ դատարանում, վճռաբեկ դատարանն էլ արդեն վեց ամիս է որևէ կերպ չի արձագանքել, հիշեցնեմ, որ վճռաբեկ դատարանում է գտնվում  գլխավոր դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը առաջին գործով, որով, ըստ էության, դատախազությունը ցանկանում է նորից կալանքի տակ վերցնել Դավիթ Գալստյանին այն պայմաններում, երբ արդեն մենք հստակ փորձաքննության արդյունքներ ունենք, որ մատակարարված ապրանքները և մեղադրանքում նշված այդ բոլոր մեղադրանքները հերքվել են հենց փորձաքննության արդյունքներով։ Չմոռանանք նաև, որ մենք Եվրոդատարանում ունենք վարույթ և այդ մասով, կարծես թե, մենք ունենք որոշակի հաջողություններ, որի մասին մոտ օրերս էլի հայտարարություն կտարածենք»։

Անդրադառնալով նախաքննության ձգձգմանը՝ Արմեն Հարությունյանը ասաց․ «Եթե ինչ-որ մեկին մեղադրում են անորակ, անպիտան ապրանք մատակարարելու մեջ ապա պետք է ստուգվի և ապացուցվի այդ ապրանքի անորակ և անպիտան լինելը։ Այս դեպքում, եթե խոսում ենք հրթիռի մասին, ապա հրթիռի անորակ կամ անպիտան լինելը պետք է ասի կա՛մ ՊՆ-ի համապատասխան մասնագետը, կա՛մ անկախ փորձագետը։ Քանի որ, ըստ նախաքննության տրամաբանության՝ նախաքննությունը չի հավատում ՊՆ-ի մասնագետին, քանի որ իրենք էլ են կալանքի տակ այլ տարբերակ չկա, պետք դիմեն անհատ փորձագետի, ով էլ հարցադրումներ անի և որոշի զենքը անպիտան է թե՝ պիտանի։ Ընդ որում նախաքննության մարմինն ի սկզբանե այդ գործողությունը կատարել է և նշանակել է փորձաքննություն՝ այսինքն գիտակցել է, որ այստեղ փորձագետի անհրաժեշտություն կա։ Բայց երբ հասկացել է, որ ցանկացած դեպքում փորձաքննության եզրակացությունները, արդյունքները նախաքննության համար ձեռնտու չեն լինելու կալանքի տեսանկյունից, բացահայտ կերպով որոշել է դադարեցնել փորձաքննությունը, ինչը իրավական կերպով աբսուրդ է, և ես չգիտեմ նման բացահայտ վերաբերմունք գործի մասով ուրիշ որտեղ կարող էր լինել։ Մենք ցանկացած եղանակով պայքարելու ենք սրա դեմ, սպասում ենք, թե դատախազությունն ինչ որոշում է կայացնելու, և ես մեծ սպասելիքներ այս մասով էլ չունեմ»։

Հարցին, թե արդյոք հավանական է, որ այդ գործով էլ դիմեն Եվրոպական դատարան փաստաբանը ասաց․ «Ոչ թե հավանական է, այլ այդ մասով այս պահին հստակ աշխատանքներ են կատարվում, դիմելու որոշումը արդեն կայացված է, մնում է միայն տեխնիկական մասը անենք՝ ինչը երկար կտևի, որովհետև մենք այս պահին դեռևս պետական ընթացակարգի սպառման անհարժեշտություն ունենք, այսինքն, այս ամենը տեսնելով, միանշանակ մենք այս անգամ էլ դիմելու ենք Եվրոպական դատարան, ինչպես որ նախորդ անգամ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածումՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Թրամփը հայտարարել է, որ այսօր Իսրայելի հարձակումը Բեյրութի վրա չպետք է տեղի ունենարՏասնյակ հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 15-ինՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինի՝ հարյուրավոր հասցեներումԻ՞նչ եղանակ է սպասվում հունիսի երկրորդ կեսինԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄահացել է դերասանուհի Ագնես Շահնազարյանի եղբայրըՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԻսպանիայում ընթացքի ժամանակ շրջվել է զբոսաշրջային ատրակցիոն-գնացքը․ 17 մարդ վնասվածքներ է ստացելԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանԿատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանՏավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ամենադիտված