Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորում՝ լոգարանի վաննայում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի դի
Ուշադրության կենտրոնումSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության բրիգադը Տարոն 2 թաղամասի շենքերից մեկից մահացած վիճակում տեղափոխել է մի երեխայի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել իր բնակարանի լոգարանից: Նրան լոգարանում հայտնաբերել են հարևանները: Վերջինս եղել է ջրով լի վաննայում՝ հեռախոսով և ականջակալներով: