Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Ֆինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը


Եթե պայմանավորվածությունը չի խախտվել, նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանն է խաբել. իշխանության խորամանկ խաղերը

Մամուլ

Դեռ 2018թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ ջրի սակագինը մինչև 2024թ. չի փոխվելու։

««Վեոլիա ջուր» ընկերության և Հայաստանի կառավարության միջև կնքված նախկին պայմանագրով դեկտեմբերին խմելու ջուրը պետք է թանկանար 11 դրամով։ Եվ մենք` կառավարությունը, այս ընթացքում բանակցեցինք «Վեոլիա ջրի» հետ և պայմանավորվեցինք, որ մինչև 2024թ. Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Սա «Վեոլիա ջուր» ընկերության և մեր կառավարության արդյունավետ համագործակցության առաջին լուրջ օրինակն է»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չեղավ. ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների՝ «Վեոլիա ջուրը» հաջորդ տարվա հունվարի 1-ից սակագները բարձրացնելու, այն էլ՝ կտրուկ բարձրացնելու հայտ է ներկայացրել։ Առաջարկվում է ջրի գինը 180-ից դարձնել 223 դրամ։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է հասարակությանը։

Առավել ևս, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ ընկերությունը սակագնի բարձրացման հայտ ներկայացնելով՝ ոչ մի պայմանավորվածություն չի խախտել։

Եթե չի խախտել, նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանն է ժամանակին ստել՝ հայտարարելով, որ մինչև 2024թ. սակագինը չի բարձրանա։

«Տեսեք՝ կա 15 տարով վարձակալության պայմանագիր, կան բազիսային գներ, որոնք ֆիքսված են, և ամեն տարի վերցվում է այդ բազիսային գինը, վրան ավելացվում է սղաճ, ջրի փոփոխության և էլեկտրաէներգիայի գործոնը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել, որ եթե լինեն համապատասխան փոխհատուցումներ, ապա ընկերությունը դեմ չի լինի, որ բազիսային սակագները փոխվեն այնքան, որպեսզի պահպանվեն գործող գները։

Պայմանավորվածություններն այսօր էլ շարունակում են մնալ, այսինքն՝ եթե լինի համապատասխան ֆինանսավորում, իսկ դրանք եղել են կամ սուբսիդիայի, կամ վարձակալության տեսքով»,- ասում է ՀԾԿՀ նախագահը։

Հիմա փորձենք ավելի պարզ բացատրել, թե ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր «Վեոլիա ջրի» հետ փայլուն համագործակցության, կառավարության արդյունավետ աշխատանքի ու ջրի սակագները չբարձրացնելու պայմանավորվածության մասին, իրականում ահա թե ինչ են արել՝ վերցրել պետության հաշվին սուբսիդավորել են ջրի սակագները ու դա ներկայացրել են՝ որպես չտեսնված-չլսված ձեռքբերում, որին հաջողվել է հասնել կառավարությանը։

Սա մանր խորամանկություն է։ Արտառոց ոչինչ չկա նրանում, որ սակագների բարձրացման բեռը պետության կողմից վերցնելու պայմանով՝ միշտ էլ կարելի է խուսափել թանկացումից։

Խոսքը միայն ջրին չի վերաբերում։ Նույն ձևով կարելի է խուսափել նաև գազի կամ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից։ Ընդամենն ինչ-որ մեկը պետք է վճարի դրա դիմաց։

Այս պարագայում այդ մեկը եղել է կառավարությունը, որը պետական բյուջեի միջոցների հաշվին սուբսիդավորել է ջրի սանկագինը և դա ներկայացրել հասարակությանը՝ որպես աննախադեպ ձեռքբերում։ Դեռ չհաշված, որ փոխել են վարձակալության պայմանագիրը և սակագների բարձրացման բեռի մի մասը վերջին տարիներից տեղափոխել 2025թ.։

Սակագնի սուբսիդավորումն իրականացվել է վարձակալության վճարի հաշվին, որը կառավարող ընկերությունը՝ ի դեմս «Վեոլիա ջրի», վարձակալության պայմանագրով պարտավորվել է վճարել պետությանը։ Այդ գումարները փոխարենն ուղղվեին համակարգի խնդիրների լուծմանը՝ ծառայեցվել են իշխանությունների հեղինակության բարձրացմանը։

Քանի որ սուբսիդավորումը գնալով մեծ բեռ է դառնում պետական բյուջեի վրա, հատկապես առաջարկվող նոր սակագների պայմաններում, հիմա էլ որոշել են մեկ ուրիշ խորամանկություն անել։ Մտադիր են հրաժարվել վարձակալության պայմանագրով նախատեսված սակագների նվազեցումից, որը պիտի լիներ պայմանագրի երկրորդ կեսին։

Հիշեցնենք, որ «Վեոլիա ջրի» հետ վարձակալության պայմանագիրը կնքված է մինչև 2031թ.։

Այդ պայմանագրով նախատեսված է, որ սկսած 2024թ.՝ բազիսային սակագները պետք է նվազեն։ Ընդ որում՝ բավական կտրուկ։ Արդեն 2031թ. ջրի բազիսային սակագինը պիտի լիներ 100-110 դրամի սահմաններում։

Հիմա իշխանությունները պատրաստվում են ոչ միայն հաջորդ տարվանից բարձրացնել սակագինը, այլև ընդհանրապես հրաժարվել հետագա նվազեցումներից։

Ջրային կոմիտեն «Վեոլիա ջուր» ընկերության հետ երկարաժամկետ թիմային քաղաքականություն ունենալու հնարավորություն են փորձում ստեղծել, ասում է Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահը՝ «Այսինքն՝ վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ անենք, որ առաջիկա 10 տարվա համար ունենանք կայուն գնային քաղաքականություն։ Դա ենթադրում է սակագնի որոշակի բարձրացում, որը կմնա կայուն 10 տարիների ընթացքում։ 1-2 դրամի տատանումներ կարող են լինել, այն հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք կան վարձակալության պայմանագրում»։

Հանձնաժողովը հաշվարկել է, որ այդ դեպքում հաջորդ տարվա հունվարի 1-ից սակագինը կբարձրանա 20 դրամով՝ 180-ից դառնալով 200 դրամ։

Սա ավելի քան 11 տոկոսանոց թանկացում է, որը կրելու են քաղաքացիները։

Բացառություն է արված միայն սոցիալական խմբերի համար։ Հանձնաժողովը պատրաստվում է նրանց համար սակագները թողնել նույնը։

Ենթադրվում է, որ այդ բեռը դարձյալ կստանձնի կառավարությունը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։

Այդպիսով, հաջորդ տարիների նվազեցումներից հրաժարվելու հաշվին՝ կառավարությունը մտադիր է մինչև վարձակալության պայմանագրի ավարտը կամ մինչև 2031թ. կայուն բարձր պահել բազիսային սակագինը։ Նվազում չի լինի, իսկ բարձրացման հետ արդեն առնչվում ենք։

Սա այն է, ինչ ունենք ջրային համակարգում Նիկոլ Փաշինյանի ասած՝ արդյունավետ աշխատանքի արդյունքում։ Պետության հաշվին սուբսիդավորել են սակագները ու կարծում են, թե մեծ բան են արել։ Համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, ծախսերն ու կորուստները կրճատելու միջոցով սակագների նվազեցման համար պայմաններ ստեղծելու փոխարեն՝ հեշտ միջոց են գտել։

Ջրամատակարարման ոլորտում այսօր էլ կորուստները հասնում են 80 տոկոսի։ Սակագների բարձրացում թույլ չտալու համար պետք է մտածել առաջին հերթին կորուստները կրճատելու մասին և ոչ թե պետության միջոցների հաշվին՝ համատարած սուբսիդավորում իրականացնել։

Ջրի կորուստներն ինչպես տեխնոլոգիական են, այնպես էլ՝ տեխնիկական։ Ցանկացած պարագայում դրանք նվազեցնելու համար անհրաժեշտ են ներդրումներ։ Ներդրումներ, որոնք շատ հաճախ չեն իրականացվում՝ սակագների բարձրացման բեռը թուլացնելու համար։ Թեև դա վատագույն լուծումն է, որը հետագայում բերելու է շատ ավելի ծանր հետևանքների։

Բայց դա իշխանություններին քիչ է հետաքրքրում։ Նրանք լուծում են ոչ թե հեռանկարային, այլ այսօրեական խնդիրներ։ Իսկ թե ինչ կլինի հեռանկարում, կարևոր չէ։

Հաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը «Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանՉինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Թող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում
Ամենադիտված